Սա մեր՝ որպես ազգ և պետություն, անսահման խայտառակության ու ամոթի դարաշրջանն է, անարժանապատվության մղձավանջը          Կենդանակերպի նշաններ, որոնք պատրաստ են սիրել ամբողջ կյանքում       Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկ.արձանագրվել է արեգակի բռնկում    

10 հուն 2018 16:23

Կառավարության վստահության շեմի դրական տեղաշարժ չկա, վատատեսներն ու չեզոք կարծիքները դեռ շատ են. Տեսանյութ

Կառավարության վստահության շեմի դրական տեղաշարժ չկա, վատատեսներն ու չեզոք կարծիքները դեռ շատ են. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբի հյուրն է  Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Թեման՝ 2018թ-ի տնտեսական սպասելիքներ, 2017թ-ի դրական և բացասական արդյունքների համատեքստում:
«Թեև հաշվարկները ցույց են տալիս, որ 2018 թվականին հնարավոր է Հայաստանոմ գործազրկությունը 1-2%-ով նվազի, բայց աղքատության ցուցանիշը կպահպանվի։ Գործազրկության նվազման խթաններից մեկն մասնավոր սեկտորում ձեռնարկությունների թվի աճն է։ Դրանց շնորհիվ այս սեկտորում զբաղվածների թիվը հասել է մոտ 330 հազարի: Արդյունաբերական արտադրությունները հիմնականում խթանվել են։ Շինարարությունը, որ նախորդ տարիներին փոքր ցուցանիշ է ունեցել, անգամ կա շատ չնչին աճ։ Դրական է՝ ստվերի և կոռուպցիայի դեմ պայքարը։ Արտաքին ապրանքաարդյունաբերության շրջանառությունը բավականին աճել է։ Ներքին առևտրաշրջանառությունը նույնպես էականորեն աճել է»,- նկատեց Գագիկ Մակարյանը։
Նրա կարծիքով՝ սա պայմանավորված է նաև տուրիզմի ակտիվացմամբ։ Ի տարբերություն այս դրական տեղաշարժերի՝ բանախոսը հետընթաց է գրանցում գյուղատնտեսության մեջ. «Մի փոքր հետընթաց ունենք, նախորդ տարիների համեմատ։ Այստեղ կառավարությունն էական հաջողություների դեռ չի հասել՝ չնայած իր ջանքերին»,- նշեց Գագիկ Մակարյանը։
Խոսելով Կառավարության վստահության շեմի մասին՝ Գագիկ Մակարյանը փաստում է, որ ցուցանիշը պահպանվել է և դրական տեղաշարժ չկա։ Վատատեսներն ու չեզոք կարծիքներ հայտնողները դեռ շատ են։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր