ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Ավետիք Չալաբյանի գործի վերաբերյալ          «Սպանդարյան» գերեզմանատանը քաղաքացին ընկել է փոսը       Հունիսի վերջը բարենպաստ ժամանակահատված կլինի այս կենդանակերպի նշանների համար    

15 հուն 2018 18:35

««Ծառուկյան» դաշինքը չի սատարի «Ելքի» երթը

«Ծառուկյան» դաշինքից որևէ մեկը զրկված չէ այդ հավաքներին կամ երթերին ակտիվ սատարելու իրավունքից, սակայն դաշինքը նման որոշում չունի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Ըստ նրա` խմբակցությունը դեմ է եղել Հարկային օրենսգրքի փոփոխություններին և իր դիրքորոշումն արտահայտել է քվեարկությամբ, այսօր էլ հարակից նախաձեռնությամբ էր հանդես եկել:

«Մենք ողջունում ենք ցանկացած քաղաքացիական նախաձեռնություն, որ այսօր շատ դեպքերում ավելի մեծ ու տեսանելի արդյունք է տալիս, քան պաշտոնական պետական բնույթի միջոցառումներ»,- ասաց Գ.Պետրոսյանը` հավելելով, որ «Ծառուկյան» դաշինքը միշտ էլ կանգնած է ժողովրդի կողքին, բայց մեկ այլ ընդդիմադիր ուժի հայտարարությունը` երթեր, ցույցեր անելու մասին, բավարար չէ, որ իրենք մասնակցեն դրանց:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր