Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

19 հուն 2018 11:06

Կողմերը համաձայնել են Կասպրշիկի գրասենյակի լիազորությունների ընդլայնմանը. ՄԽ համանախագահների հայտարարությունը

Կողմերը համաձայնել են Կասպրշիկի գրասենյակի լիազորությունների ընդլայնմանը. ՄԽ համանախագահների հայտարարությունըԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) Լեհաստանի Կրակով քաղաքում հունվարի 18-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախագահներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումից հետո հանդես են եկել հայտարարությամբ:

Մամուլի հաղորդագրությունում, մասնավորապես, նշված է, որ ԱԳ նախարարները եւ համանախագահները քննարկել են ղարաբաղյան կարգավորմանն ուղղված նախորդ գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը նպաստելու հետագա քայլերը:

«Արտգործնախարարները սկզբունքորեն համաձայնել են համանախագահների վերամշակած հայեցակարգային փաստաթղթին, որը վերաբերում է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը, ցանկություն հայտնելով որքան հնարավոր է շուտ ավարտուն տեսքի բերել փաստաթուղթը:

Հանդիպումների ընթացքում կողմերը եւ համանախագահները մտքեր են փոխանակել ներկայացված աշխատանքային առաջարկություններում առկա հիմնական զգայուն հարցերի շուրջ: Համանախագահները նաեւ կոչ են արել վստահության ամրապնդման միջոցառումներ իրականացնել `որպես բանակցային գործընթացի կարեւոր ներդրում: Նախարարներն ու համանախագահները նկատել են, որ շփման գծում համեմատաբար հանգիստ իրավիճակ է և համանախագահները կոչ են արել կողմերին պահպանել այդ դրական միտումը»:

Համանախագահները արտգործնախարարներին հայտնել են, որ ցանկություն ունեն քննարկելու հակամարտությունից տուժած տարածքներ գնահատման առաքելություն իրականացնելու հնարավորությունը։

Համանախագահները  ծրագրում են փետրվարի սկզբին տարածաշրջան այցելել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր