Ճապոնիայում 16 րոպեի ընթացքում տեղի է ունեցել չորս երկրաշարժ          Տեսանյութ․Սուրբ Ծնունդը հոգեպես վերափոխվելու, մեր ուխտն առ Աստված նորոգելու գեղեցիկ առիթ է․ Ճրագալույցի Պատարագ՝ Մայր Տաճարում       Վեհափառ Հայրապետը կորոշի՝ ինչպես վարվել 10 եպիսկոպոսների հետ    

29 հուն 2018 17:53

Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած այցը նպատակ ուներ հստակեցնելու, թե ով է ապրիլի 9-ից հետո լինելու ՀՀ վարչապետը. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը և քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը խոսեցին առաջիկա սպասվելիք քաղաքական վերադասավորումների և ապրիլյան հնարավոր զարգացումների մասին:

«Ռուսաստանն ու Ֆրանսիան մեծ նշանակություն ունեն ՀՀ իշխանությունների ձեւավորման գործընթացի վրա: «Գաղտնիք չէ, որ դա քննարկվում է Ռուսաստանի կողմից. ռուս որոշ պատգամավորներ ու քաղաքագետներ իրենց տեսակետներն են հայտնել ՀՀ ապագա վարչապետի անձի վերաբերյալ: Ամեն դեպքում, դեռեւս ոչ բոլոր հարցերն են հստակեցված, հատկապես ԵՄ երկրների մասով: Մասնավորապես, թե ապրիլին ո՞վ կլինի ՀՀ հաջորդ վարչապետը»,-ասաց Արմեն Բադալյանը նկատելով՝ բացառված չէ, որ Սերժ Սարգսյանի`անցած շաբաթ Ֆրանսիա կատարած այցը նպատակ ուներ հստակեցնելու հարցը` ո՞վ է ապրիլի 9-ից հետո լինելու Հայաստանի վարչապետը: Hayacq.com-ի հարցին՝ շրջանառվող տեսակետին, թե Սերժ Սարգսյանն իր վարչապետությունն ապահովագրել է`անցած տարվա նոյեմբեր ամսին ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը ստորագրելով, Արմեն Բադալյանն օրինակ բերեց Լիբիայի նախագահ Մուհամեդ Քադաֆին. «Գիտե՞ք որքան պայմանագրեր էր ստորագրել ԵՄ-ի հետ, նույնիսկ ֆրանսիական նախագահներից մեկի քարոզարշավն էր ֆինանսավորել, դա իրեն փրկե՞ց»: Արմեն Բադալյանը մի նկատառում էլ ունի` եթե Սերժ Սարգսյանը հիմա հայտարարի, որ դառնալու է վարչապետ, մինչեւ ապրիլ, էլ ոչ ոք Կարեն Կարապետյանի հանձնարարությունները չի կատարի: 
Արմեն Բադալյանը կարծում է, որ իր նշանակումներով`վարչապետ, ԱԺ նախագահ, Սերժ Սարգսյանը ցանկանում էր եւ ձեւավորեց մի միջավայր, որ ապագա իշխանությունում վարչապետին մրցակիցներ չլինեն: Նա կարծում է, որ այս երեք ֆիգուրն էլ ոչ քաղաքական են: Իսկ խորհրդարանի մակարդակն, Արա Բաբլոյանին նախագահ նշանակելով, ասում է իջեցվեց «ժեկ»-ի մակարդակի: 
 
Արմեն Բադալյանը անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Դավոս կատարած այցին ասաց. «Վարչապետի պաշտոնում սա Կարեն Կարապետյանի առաջին այցն էր միջազգային տնտեսական այդ ֆորումին: Այցն ընդամենը PR նշանակություն ունեցավ, որովհետեւ «տնային աշխատանքը դեռեւս» արված չէր. Սա փաստեց ԱՄՆ դեսպանատան կողմից հրապարակված ՀՀ ներդրումային եւ տնտեսական պատկերի վերաբերյալ զեկուցագիրը: Զեկուցագրում նշված էր, որ դատաիրավական համակարգն արդար չէ, ներդրումների համար ցանկալի միջավայր չկա, Հայաստանում օլիգոպոլ տնտեսություն է եւ այլն: Այսինքն, վարչապետի այցը Դավոս եւ այնտեղ տրված բոլոր տեսակի խոստումները «ջրվեցին»: 
 
«Մինչ այս պահը, կարծում եմ, որ վերջնական որոշում չկա՝ ո՞վ է լինելու ՀՀ վարչապետն ապրիլից հետո»,- նկատեց Վիգեն Հակոբյանը: 
Մինչ այժմ կատարվող բոլոր նշանակումները նա դիտարկում է իբրեւ ակնարկ, թե ի՞նչ է լինելու մեր երկրում ապրիլի 9-ից հետո. «2014 թվականից սկսած, մեր երկրում որոշումներ ընդունող մարդիկ որոշել են, թե ո՞ր ուղղությամբ պետք է գնա երկիրը: Խոսքը գնում է էլիտաների մեջ կոնսենսուս գտնելու մասին, որպեսզի գտնվի այնպիսի մի թեկնածու, որը բոլորին «ձեռք կտա»: 
 
ՀՀԿ-ի կողմից առաջադրվող նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասին Վիգեն Հակոբյանն ասում է. «Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջինիս խաղի մեջ մտցրեց շատ բարդ իրավիճակում՝ երկրում տրամադրություններ փոխելու համար: Սակայն, ընդամենը 5 ամիս անց, Արմեն Սարգսյանը հեռացավ: «Ժպտացող մարդն» ուզում էր ինչ-որ բան անել, սակայն չթողեցին: Կարծում եմ, միֆը երկարատեւ է եւ կենսունակ»: Վիգեն Հակոբյանը Արմեն Սարգսյանին, իբրեւ նախագահի թեկնածու, համարում է բավականին հետաքրքիր ֆիգուր. «Նա իր մեջ ունի եւ ներքին քաղաքական, եւ արտաքին քաղաքական բաղադրիչը: Կարծում եմ՝ Արմեն Սարգսյանը ստանձնելու է ոչ ֆորմալ գործառույթներ՝ կապված արտաքին տնտեսական եւ արտաքին քաղաքական ոլորտների հետ: Արմեն Սարգսյանին իշխանության բերելով՝ կարծում եմ՝ ՀՀ նախագահը փորձում է լուծել նաեւ ներքին քաղաքական ոլորտում հակակշռելու խնդիրը»:
Անդրադառնալով նախագահի՝ Ֆրանսիա եւ վարչապետի՝ Դավոս կատարած այցերին Վիգեն Սարգսյանը նկատեց. «Երկու այցերն էլ բավական հաջող էին: Թե դա որքանո՞վ կարող է տրանսֆորմացիա արվել քաղաքական որոշումների, դեռ կտեսնենք»: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր