Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել լքել Կիևը, հեռու մնալ ռազմական և վարչական ենթակառուցվածքներից          Կարճ ժամանակ անց ՀԷՑ-ը կդառնա Հայաստանի և ՀՀ քաղաքացիների սեփականությունը, հաջորդը կլինի «Արարատցեմենտը»       Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը    

30 հուն 2018 13:32

Նիկոլ Փաշինյանին փորձել են ձերբակալել Հռոմում

Նիկոլ Փաշինյանին փորձել են ձերբակալել ՀռոմումՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին Հռոմում փորձել են ձերբակալել: Պատգամավորը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել է լուսանկարներ Հռոմի իր հյուրանոցի համարից, որում երևում է, թե ինչպես են  ոստիկանները ներխուժել իր  համար և գործողություններ  իրականացնում:

«Քիչ առաջ Իտալիայի ոստիկանությունը պաշարել էր հյուրանոցի իմ սենյակը՝ Հռոմում։ Եկել էին ինձ ձերբակալելու։ Պարզվում է ՀՀ իշխանությունները Ինտերպոլով փնտրում են ինձ»,-գրել է Փաշինյանը։
 
2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն առժամանակ ընդհատակ էր անցել, Ինտերպոլի միջոցով նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, իսկ Իտալիայի ոստիկանությունը աչալուրջ է գտնվել և փորձել է ձերբակալել նրան 10 տարի անց:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր