Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

02 փետ 2018 16:15

Նշվել է արևածաղկի ձեթի անսպասելի վնասը

Նշվել է արևածաղկի ձեթի անսպասելի վնասը
Գրանադայի համալսարանի գիտնականները պարզել են, որ սննդի մեջ արեւածաղկի ձեթի կամ ձկան յուղի երկարատեւ գործածումը կարող է հանգեցնել լյարդի լուրջ խնդիրների: 

Հետազոտողները կատարել են ձիթայուղի եւ արեւածաղկի ձեթի, ինչպես նաեւ ձկան յուղի երկարատեւ գործածությանն առնետների լյարդի ռեակցիայի համալիր վերլուծություն:

Գիտականները պարզել են, որ լյարդն ավելի առողջ է եղել այն առնետների խմբի մոտ, որոնք սննդի մեջ գործածել են ձիթայուղ: Իր հերթին, արեւածաղկի յուղը հանգեցրել է ֆիբրոզի եւ գերկառուցվածքային փոփոխությունների, իսկ ձկան յուղը մեծացրել է տարիքի հետ կապված օքսիդացման գործընթացները, փոխել տելոմերների երկարությունը:

Տելոմերները քրոմոսոմների ծայրային հատվածներն են, որոնց կարճացումը կապված է ծերացման, իսկ երկարացումը՝ քաղցկեղի առաջացման հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր