10:00 - Մայրապետյանի մասով Հայաստանին ցույց տրված «դեղին քարտը» վերջինը չէ.ձախողման վտանգներ կան. «Փաստ»         09:45 - Գազի թանկացումը կատարվել է Կարեն Կարապետյանի գծած սխեմայով՝նախկինում իրականացված թալանը թաքցնելու համար. «Ժամանակ»      09:30 - Տարադրամի փոխարժեքը հունվարի 19-ին    

14 հուն 2019 19:20

3 վիտամին, որոնք անհրաժեշտ են ծխելուց հրաժարվող մարդկանց

 
Ծխելը բացասաբար է ազդում ամբողջ օրգանիզմի վրա եւ այն թուլացնում: Եթե որոշել եք, վերջապես, ծխելը թողնել, մի քանի վիտամիններ կարող են օգնել բարելավել ձեր ինքնազգացողությունը եւ ամրացնել օրգանիզմը՝ օգնելով վնասակար սովորությունից ազատվելու գործընթացին:
С վիտամին
Առաջին հերթին անհրաժեշտ է վերականգնել С վիտամինի պարունակությունը, որը, ինչպես հայտնի է, պատասխանատու է իմունային համակարգի եւ հիվանդություններին դիմադրելու համար: Սննդակարգի մեջ ներառեք այս վիտամինով հարուստ մրգեր եւ բանջարեղեն, եւ ծխելը թողնելն ավելի հեշտ կլինի:
С վիտամին է պարունակվում դդմի, ցիտրուսայինների, կիվիի, մանգոյի, արքայախնձորի, ելակի, լոռամրգիի, կապույտ հապալասի, մոշի մեջ: Բանջարեղենից՝ բրոկոլիի, ծաղկակաղամբի եւ բրյուսելյան կաղամբի, բուլղարական պղպեղի, սպանախի մեջ:
Е վիտամին
Е վիտամինը պատասխանատու է անբարենպաստ հոգեբանական պայմաններում ադապտացվելու համար, ուստի այս վիտամինն անփոխարինելի է ծխախոտից կախվածության դեմ պայքարում: Այն կարգավորում է նաեւ մաշկի եւ մազերի վիճակը, բարելավում տեսողությունը եւ նպաստում արյան մեջ խոլեստերինի մակարդակին:
Е վիտամինով հարուստ են արեւածաղկի սերմերը, բուսական յուղերը (ձիթապտղի, արեւածաղկի ձեթը, ցորենի ծիլերի յուղը), ընկույզը, ավոկադոն, ձուկը, ծնեբեկը, բրոկոլին:
В խմբի վիտամիններ
В խմբի վիտամիններն օգտակար են մարդու նյարդային համակարգի համար՝ այն ամրացնում եւ հանգստացնում են, օգնելով հաղթահարել կենսական փորձությունները: В6 եւ В12 կոմպլեքս վիտամինները մեծապես նպաստում են առանց ծխախոտի կյանքին ավելի հեշտ եւ հարմարավետ անցնելուն:
Այս վիտամինները պարունակվում են տավարի մսի եւ լյարդի, ձկան, ձվի, կաթի, բրինձի եւ ցորենի թեփի, հնդկաձավարի եւ աշորայի ալյուրի մեջ:
Նշենք, որ ծխելուց հրաժարվելը թույլ կտա ոչ միայն կյանքի որակը բարելավել, այլեւ տեւողությունը մեծացնել: Ընդ որում՝ գիտնականները խորհուրդ են տալիս ծխելը թողնել հնարավորինս վաղ, քանի որ օրգանիզմին վերականգնվելու համար ժամանակ է անհրաժեշտ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր