Այս պատվերը գալիս է 2018-ից, երբ Փաշինյանն ուզեց գլխավորեմ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը, հակառակն՝ արեցինք          Սամվել Կարապետյանի պաշտպանները պատրաստվում են ՀԾԿՀ նախագահի դեմ հանցագործության հաղորդում ներկայացնել       Բնակարանը, երբ կառուցում ես, չպետք է պատերին ինչ-որ նկարներ ունենաս, որը հարևանի մոտ այլ էմոցիաներ կառաջացնի    

06 փետ 2018 10:02

Ինչու Վիգեն Սարգսյանի վարորդները խախտում կատարելու համար չեն տուգանվում. «ՀԺ»

Ինչու Վիգեն Սարգսյանի վարորդները խախտում կատարելու համար չեն տուգանվում. «ՀԺ»  «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին սպասարկող «ՊՆ 0001» եւ նրա թիկնազորի՝ «ՊՆ 101» պետհամարանիշներով մեքենաները փետրվարի 3-ին Երեւանի Աբովյան փողոցում 1 րոպեի ընթացքում երթեւեկության կանոնների 3 խախտում են թույլ տվել: Armtimes.com-ի տեսախցիկը ֆիքսել է, որ նշված պետհամարանիշով մեքենաները կանգնում են Աբովյան-Կորյուն փողոցների հատման մասի լուսացույցի կանգ-գծի մոտ: Մեքենաները կանգնում են 4-րդ գծում: Ճանապարհային երթեւեկության նշանների կահավորվածության համաձայն` այդ սեկցիայից երթեւեկությունը թույլատրվում է բացառապես դեպի ձախ՝ Կորյունի փողոց, սակայն նախարարին ուղեկցող մեքենաները սլանում են ուղիղ՝ դեպի Մոսկովյան-Աբովյան խաչմերուկ: Այդ ընթացքում էլ «ՊՆ101» պետհամարանիշով մեքենան հասցնում է երկու անիվներով հատել կանգ գծին ուղղահայաց գծանշումը, ապա մեքենաները Պուշկինի փողոցից շարունակում են երթեւեկությունը դեպի Հյուսիսային պողոտա: Ի դեպ, Վիգեն Սարգսյանը բնակվում է Հյուսիսային պողոտայի շենքերից մեկում: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն, վերը նշված խախտումներից յուրաքանչյուրի համար սահմանված է 5 հազար դրամ տուգանք, բայց քանի որ Ճանապարհային ոստիկանությունը «ջրում է» ՊՆ պետհամարանիշով մեքենաների խախտումները, ապա այս դեպքում եւս նախարարի վարորդները չեն տուգանվի»:

Ամբողջական հոդվածը`  թերթի այսօրվա համարում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր