Ձեր երեխաների աչքերի մեջ ո՞նց եք նայում...Գնացեք սահմանների հարցը լուծեք.... առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը          ՈՒրախ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համար       «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել են    

08 փետ 2018 16:00

«Սերժ Սարգսյանը պետք է չորով գցի Կարեն Կարապետյանին՝ աչքերի մեջ նայելով»

ԱԺ-ում այսօր սկսվեց «Անվտանգության խորհրդի մասին» օրենքի նախագծի՝ առաջին ընթերցմամբ քննարկմանը Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ ոչ թե ինստիտուտների, այլ անձների մասին են հիմա խոսում.

«Ի՞նչ առաջին փոխվարչապետի մասին խոսակցություններ են՝ Սահմանադրության մեջ նման բան չկա գրված: Ստացվել է այնպիսի մի իրավիճակ, երբ Սերժ Սարգսյանը հիմա պետք է չորով գցի Կարեն Կարապետյանին՝ աչքերի մեջ նայելով: Հիմա, որպեսզի այս գցելու պրոցեսը մեղմվի, մի պաաշերիտելնիյ պրիզ են տալիս՝ առաջին փոխվարչապետ: Այն Սահմանադրության մասին, որ խոսում ենք, դա ընդամենը Սերժ Սարգսյանի հագով կարած կոստյում է: Հիմա ամեն երեկո տանում են կոստյումը նրա մոտ, հագնում է, ասում է՝ դե, էս վարատնիկի ծայրը մի քիչ ծուռ է, թող մի քիչ կարը կլոր տանեն: Արդյունքում ստացվում է, որ Սերժ Սարգսյանը ժողովրդին էլ է խաբում, ասել է, որ վարչապետ չի լինելու, հիմա դրած այս հարցը լուծում են: Հիմա, որպեսզի ժողովրդի հարցն էլ լուծի, մի պաաշերիտլնիյ պրիզ էլ նրան պետք է տա ու բերել է Բրիտանիայի սիրուն, պուպուշ դեսպանին, որ սենց ժպտո~ւն, որ արանքում մյուս հարցերը լուծեն: Հիմա, Սերժ Սարգսյանը մտածում է, որ Արմեն Սարգսյանը հընթացս կսկի լուրջ վերաբերվել երկրի, կառավարման հարցերին ու դրա համար ասում է, դավայ, թեւերը կտրեք»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր