Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

08 փետ 2018 19:10

ՌԴ նախագահի պաշտոնի համար մրցելու են 8 թեկնածուներ

 ՌԴ նախագահի պաշտոնի համար մրցելու են 8 թեկնածուներ
Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը։
Այս մասին տեղեկանում ենք  ՏԱՍՍ-ից։
ՌԴ ԿԸՀ տվյալներով ընդունվել է 8 թեկնածություն՝ 7-ը առաջադրված կուսակցության կողմից, մեկը՝ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ինքնաառաջադրված:
Ինչպես և սպասվում էր,  ընտրություններին չի մասնակցի ընդդիմադիր գործիչ Ալեքսանդր Նավալնին: Մյուս 7 թեկնածուներն են. Սերգեյ Բաբուրին («Ռուսական հասարակական միություն»), Պավել Գրուդինին (Կոմունիստական կուսակցություն), Վլադիմիր Ժիրինովսկի (Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն), Քսենյա Սոբչակ («Քաղաքացիական նախաձեռնություն»), Մաքսիմ Սուրայկին («Ռուսաստանի կոմունիստներ»), Բորիս Տիտով («Աճի կուսակցություն»), Գրիգորի Յավլինսկի («Յաբլոկո»):
Ռուսաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 18-ին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր