Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

12 փետ 2018 14:40

Թիվ մեկ քաղաքական խնդիրը Սերժ Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալն է. Նիկոլ Փաշինյան

ԱԺ ճեպազրույցների ժամին ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իրենց համար կանխատեսելի էր այն սցենարը, որ հիմա է լինելու, ըստ որի Սահմանադրություն փոխվեց, որպեսզի երկարաձգվի Սերժ Սարգսյանի իշխանությունը:

«Ես ասում էի, որ Սերժ Սարգսյանի վերարտադրությունը կախված է նրանից, թե ՀՀ քանի քաղաքացի է թույլ տալիս, որ նա վերարտադրվի, հիմա էլ եմ նույնը ասում: Սերժ Սարգսյանի վերարտադրության խնդիրը կա, ասել եմ դա 2015-ին, բայց ասել եմ, որ այդ խնդիրը լուծվելու է 2018 թվականի ապրիլին»,- ասաց նա։ 

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2014-ի ապրիլին Սերժ Սարգսյանը հստակ հայտարարել էր, որ չի հավակնելու վարչապետի պաշտոնին, սակայն հիմա հակառակն է անում:

«Այս պահին թիվ մեկ քաղաքական խնդիրը այդ վերատադրությունը թույլ չտալն է: Ես այդ հրաժարականի պահանջն ունեմ ամեն օր՝ որպես քաղաքական գործիչ ու ՀՀ քաղաքացի, բայց, ցավոք սրտի, խնդիրը դրա իրականացման մեջ է: Ես նաև նախկինում հանրությանը լուծման ձև եմ առաջարկել, ասել եմ, որ կա այսպիսի խնդիր, ասել եմ, որ դա կարող է լինել միայն կամարտահայտությամբ, հիմա եկեք կազմակերպենք կամարտահայտում: Երբ ՀՀ քաղաքացիներն այդ կամքը կարտահայտեն, ես ի կատար ածելու երաշխավոր եմ համարում ինձ՝ որպես քաղաքական գործիչ»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ 2016 թ-ի ամռանը կար այդ շանսը, սակայն «Սասնա ծռերի» գործընկերները հրաժարվեցին այդ պահանջից: «Ցանկացած պահի, եթե հնարավոր կլինի նման ևս մեկ «հարցում» կազմակերպել, մենք կմտածենք այդ մասին: Ցավոք, «Ելք» խմբակցության մանդատի շրջանակն այնպիսին չէ, որ մենք կարողանանք այդ խնդիրն առանց լրացուցիչ պրոցեդուրաների լուծել»,-ասաց նա:

Իսկ այն դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ վերցրին մանդատները, նա ասաց. «Մանդատները վերցրել ենք, որպեսզի հնարավորության դեպքում ընդլայնենք»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր