Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Արամ Սարգսյանը՝ առաջիկա շաբաթներին թշնամու հնարավոր հարձակման մասին       Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին    

13 փետ 2018 17:20

Ալիևն արտահերթ ընտրություններով խուսափում է ներքին խմորումներից. Իսկանդարյան

 Ալիևն արտահերթ ընտրություններով խուսափում է ներքին խմորումներից. Իսկանդարյան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արտահերթ ընտրություններ անցկացնելով, միանգամից լուծում է մի քանի խնդիր: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով` Ալիևը դա անում է առաջին հերթին ընտրություններից առաջ քաղաքական և տնտեսական խնդիրներից ուսափելուխ համար:
«Ալիևն առաջին հերթին ներքին քաղաքական հակասություններն է լուծում, որոնք Ադրբեջանում սովորաբար աննկատ են մնում հասարակության աչքերից: Դա միայն երևում է Ադրբեջանի իշխանությունների կողմից բարձրաստիճան պաշտոնյաներին պաշտոնանկ անելով: Փաշաևների ընտանիքը, որոնք նախկինում տնտեսական ոլորտում էին իշխում, ներկայումս քաղաքական դաշտում են ակտիվանում:

Այսպիսով, ներքին խմորումներից խուսափելու համար Ալիևը ցանկանում է շուտ անցնել ընտրությունների փուլը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 13-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Իսկանդարյանը:

Քաղաքագետի կարծիքով` Ալիևը, ընտրություններ շուտ անցկացնելով, խուսափում է նաև ընտրությունից առաջ հասարակությունում սոցիալ-տնտեսական դժգոհություններից, որոնք, հնարավոր է, հասունանան նավթի գների անկմամբ:

«Բացի այդ, Ալիևի կողմից որոշում կայացնելու» սխեմա»-ն դեգրադացվում է: Դա հաճախ լինում է իշխանությունում երկար մնացող առաջնորդների մոտ, իսկ հայր և որդի Ալիևները արդեն կես դար իշխում են Ադրբեջանում»,- ասաց Իսկանդարյանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` «Երևանը ադրբեջանական քաղաք դարձնելու «վերաբերյալ հայտարարությունները, քաղաքագետի համար պարզ են և հասկանալի:

«Ի վերջո ընտրություններ են մոտենում, պետք է ինչ-որ ձևով ուժ ցույց տալ: Ադրբեջանի քաղաքական էլիտան կարծում է, որ ներքին լսարանը կլանելու է այդ հայտարարությունները:
Ընդհանրապես` Ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանի քաղաքական էլիտան օգտագործում է շատ վաղուց: Դա կարելի է ասել ադրբեջանական իշխանության հիﬓական քարն է, որի վրա միավորում է հասարակությունը»,- ասաց Իսկանդարյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր