Ճապոնիայում 16 րոպեի ընթացքում տեղի է ունեցել չորս երկրաշարժ          Տեսանյութ․Սուրբ Ծնունդը հոգեպես վերափոխվելու, մեր ուխտն առ Աստված նորոգելու գեղեցիկ առիթ է․ Ճրագալույցի Պատարագ՝ Մայր Տաճարում       Վեհափառ Հայրապետը կորոշի՝ ինչպես վարվել 10 եպիսկոպոսների հետ    

14 փետ 2018 21:20

Ինչպիսի՞ տղաներ են Ձեզ դուր գալիս. հոգեբանական թեստ

Ինչպիսի՞ տղաներ են Ձեզ դուր գալիս. հոգեբանական թեստ1. Սիրտդ արագ է բաբախում, երբ
ա. տեսնում ես քթի կամ հոնքի վրա փիրսով երիտասարդի -3,
բ. երիտասարդը սիրալիր, անկեղծ նայում է ուղիղ աչքերիդ մեջ -1,
գ. երիտասարդը խորհրդավոր է, փոքր-ինչ ինքնամփոփ և սեքսուալ -2,
դ. երիտասարդն անհավանական պատմություն է պատմում -4:

2. Հանգստյան օրերին ամենասիրածդ զբաղմունքը
ա. սիրած ֆիլմեր դիտելը -1,
բ. լողավազանն ու գեղեցկության սրահ գնալը -2,
գ. համերգ գնալը -4,
դ. ակումբում պարելը -3:

3. Իր, որ պահպանում ես աշխարհում ամեն ինչից առավել
ա. հին, մաշված կաշվե բաճկոնը -4,
բ. չափազանց ոճային ակնոցը, որ մայրդ դրել է երիտասարդ տարիներին -3
գ. նախկինիդ նվիրած շքեղ ապարանջանը-1,
դ. գերնորաձև կիսաթափանցիկ բլուզը -2:

4. Հարդարման այս պարագաները միշտ անհրաժեշտ են քեզ
ա. քարերով շղթան և բարձրակրունկ կոշիկները -2
բ. կաշվից և երկաթե տարրերով ապարանջանն ու գոտին -4,
գ. ջինսե գլխարկն ու հետաքրքիր պայուսակը -3,
դ. ապակե գնդիկներով ապարանջանն ու գեղեցիկ մազակալները -1:

5. Երիտասարդը քեզ համար անհետաքրքիր է դառնում, եթե
ա. մկանուտ չէ -3,
բ. անճաշակ է, բարձր տակացուներով կոշիկ է հագնում -2,
գ. նրբիկ ու բարի է, որի հետ նույնսիկ վիճել հնարավոր չէ -4,
դ. խնամված չէ ու դեմքին էլ պզուկներ կան -1:

6. Երկուսիդ համար լավագույն տեղը
ա. զբոսայգին՝ լուսնի լույսի ներքո -1,
բ. ամենահայտնի դիսկոտեկը -3,
գ. սրճարանը՝ երկար սեղանով -2.
դ. մի քանի զույգ գնդակներով մարզադաշտը -4:

7. Այս բնութագրումներից ո՞րն է ամենաշատը քեզ համապատասխանում
ա. ինքնաբուխ և քաջ -4,
բ. վախկոտ և զգուշավոր -1,
գ. երբեմն շրջահայաց, երբեմն էլ՝ բռնկվող -2,
դ. անզգուշության հասնող արագ -3:

8. Ի՞նչ է կատարվում, երբ մինչև ականջներդ սիրահարված ես
ա. ոչինչ տրամադրությունդ չի փչացնում -3,
բ. ուզում ես միայն գրկախառնվել նրա հետ -1,
գ. գլխումդ միայն խելահեղ մտքեր են ծնվում -2,
դ. ուզում ես, որ բոլորը միասին ձեզ տեսնեն -4:

9. Որտե՞ղ կցանկանայիր անցկացնել երազածդ արձակուրդը
ա. Լոնդոնում -4,
բ. Լոս Անջելեսում -3,
գ. խաղաղօվկիանոսյան կղզիներից մեկում -2,
դ. Փարիզում -1:

10. Ամենամեծ թուլություններիցդ մեկը
ա. երբեմն մի փոքր միամիտ ես -2,
բ. չես կարողանում ժամանակին «լեզուդ քեզ քաշել» -4,
գ. հաճախ չափազանց ամաչկոտ ես -1,
դ. նախ գործում ես, հետո՝ մտածում-3:

11. Ամենաուժեղ կողմերիցդ մեկը
ա. կողքից չափազանց լավ ես նայվում -3,
բ. ապավինում ես զգացմունքներիդ -2,
գ. ոչնչից չես վախենում -4,
դ. մտահոգվում ես ընկերներիդ խնդիրներով -1:

12. Ի՞նչն է ամենաշատը քեզ գրավում երիտասարդի մեջ
ա. հայացքը, եթե կարողանաս «խրվել» դրանում -1,
բ. միայն անկեղծ և լայն ժպիտը -3,
գ. կերպարը. երիտասարդ տղան պետք է ոճային լինի -4,
դ. ձայնը, այն պետք է կախարդական լինի -2:

13. Ինչպիսի՞ նվերով կարելի է սիրտդ գրավել
ա. գրությամբ՝ «դու ինձ դուր ես գալիս» -4,
բ. կախազարդ-սրտիկ՝ իր շղթայով -1,
գ. հատուկ քեզ համար կազմակերպված երեկույթով -3,
դ. վարդի թերթիկներով պատված ճանապարհով -2:

14. Ո՞ր հեռուստաշոուի համար ես կատարյալ թեկնածու
ա. «Թաքնված տեսախցիկ». ինչեր ասես չես փորձել -1,
բ. «Ով է ուզում դառնալ միլիոնատեր». դու կհասնես միլիոնի -4,
գ. «Հայ սուպերսթար». երազում ես բեմի մասին -3,
դ. «Կուբ». մարդկանց ցույց տալու շատ բան ունես -2:

Արդյունքները
14-23 միավոր-Խելացի
Սիրտդ բորբոքում են այն տղաները, որոնց թիկունքում կարելի է թաքնվել: Երազներիդ տղան պետք է քեզ բանաստեղծություններ նվիրի և ձեռքի մի հարվածով լուծի բոլոր խնդիրներդ ու հոգսերդ: 
Զգո՛ւյշ, անհուսալի ռոմանտիկ ես, իսկ սերը երբեմն կուրացնում է: Երազներիդ տղան իսկապես քնքուշ է, հոգատար և միշտ կարող է ժպիտ պարգևել:

24-34-Սեքսուալ
Փոփոխական է, ահա ինչպիսին է երազներիդ ասպետը: Մի քիչ խորհրդավոր, երբեմն ինքնամփոփ, երբեմն՝ միանգամից պոռթկուն… Ցանկացած իրավիճակում անհավանական գրավիչ է լինում: 
Զգո՛ւյշ, լսիր ոչ միայն սրտիդ ձայնին, այլև բանականությանդ: Սիրածդ տղան ոչ միայն պետք է սրտիդ աշխատանքն արագացնի, այլև պատրաստ լինի խնդիրներդ լուծելուն և քեզ հետ միասին շատ փորձություններ անցնելուն:

35-45- Խենթ
Այն երիտասարդները, որոնց հնարավոր չէ հասկանալ, խորհրդավոր կերպով ձգում են քեզ: Երբեք հաստատ չգիտես՝ ինչ են նրանք մտածում և զգում, սակայն կռահում ես, որ այդ տարօրինակ կերպարը փնտրում է քեզ, մի մարդու, ով կոպիտ արտաքինի տակ անգամ կարող է նուրբ սիրտ տեսնել: 
Զգո՛ւյշ, այս տիպի երիտասարդի հետ իսկապես երջանիկ լինելու համար քեզ վստահություն ու քաջություն է պետք, քանի որ կյանքում նա փորձում է ամեն ինչ և միշտ տարաբնույթ պատմությունների մեջ է ընկնում: Հաշվի առ, որ նա ոչ միշտ է ունակ հավատարիմ մնալու:

46-56- «Լավ տղա»
Այն տղաները, ովքեր ձգում են քեզ, հաստատ գիտեն՝ ով և ինչ է իրենց պետք: Երազներիդ տղան կարող է թնդանոթի նման դղրդալ, եթե ցանկանում է գրավել աղջկան, և կարող է խենթանալ չարությունից, եթե ինչ-որ բան չի ստացվում: Նրա տրամադրությունը վայրկենապես փոխվում է զրոյից մինչև եռման աստիճան: Դա էլ հարաբերությունները լարված է դարձնում (մոտավորապես հրաբխի նման), թեկուզ նա միշտ ազնիվ է: Եթե զգում ես, որ հենց նա է, որ կա, մի վախեցիր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր