«Ժուչոկ» դնող Էլենը Չինարիից է.Ամենազարմանալին այն է, որ Սրբազանն այս ընտանիքին աջակցել է բազմիցս          Ուղիղ.Մեկնարկում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում       Տեսանյութ.Այսօրվա հանրահավաքը կայանալու է. մեր զորակցությունն ենք հայտնում Տավուշի և Լոռու մեր սիրելի հայրենակիցներին    

17 փետ 2018 13:55

Եկամտաբեր աշխատանքները Կենդանակերպի նշանների համար

Խոյ
Խոյերին հաջողություն կբերի ղեկավար պաշտոնը: Այդ դեպքում նրանց կբացահայտեն իրենց կառավարչական ներուժը: Բացի այդ՝ Խոյերի համար եկամտաբեր ոլորտ կարող են լինել. քաղաքականություն, մանկավարժություն, իրավագիտություն եւ սպորտ: Խոյերին գումար կբերեն հրապարակային գործունեությունը, մարդկանց կառավարումն ու ֆիզիկական աշխատանքը:

Ցուլ
Ցուլերին հաջողություն կբերի ֆինանսների հետ կապված գործունեությունը: Նրանցից հաջողակ բանկիրներ, հաշվապահներ, տնտեսագետներ կստացվեն: Ցուլերին ֆինանսական հաջողություն կբերի նաեւ շքեղության հետ կապված գործունեությունը: Նրանք կարող են աշխատել ոսկերչության, անշարժ գույքի, էլիտար ապրանքների առեւտրի ոլորտներում:
 
Երկվորյակներ
Երկվորյակները կարող են ֆինանսական հաջողության հասնել այնպիսի ոլորտներում, որտեղ հարկավոր է հանդես գալ հանրության առջեւ, ելույթ ունենալ: Երկվորյակները հրաշալի հռետոր են, այդ պատճառով նրանց հարմար են հետեւյալ մասնագիտությունները. դերասան, դասախոս, հոգեբան, հոգեւորական, լրագրող, քաղաքական գործիչ, գրող, խորհրդատու:
 
Խեցգետին
Խեցգետիններին խորհուրդ է տրվում աշխատել սոցիալական եւ սպասարկման ոլորտներում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են իրենց ուժերն իրացնել՝ աշխատելով բժիշկ, գիտնական, ուսուցիչ, դիզայներ, վարսահարդար:
 
Առյուծ
Առյուծները ֆինանսական հաջողության կարող են հասնել հանրային գործունեությամբ: Որպես կանոն՝ նրանք գումար են վաստակում փառքի եւ հռչակի շնորհիվ: Առյուծներին հարմար է աշխատանքը հետեւյալ ոլորտներում. շոու բիզնես, քաղաքականություն, արվեստ:
 
Կույս
Կույսերի համար աշխատանքում կարեւոր է հետեւել հստակ կանոնների ու կարգապահության: Նրանց հարմար է աշխատանքը, որը համակարգում եւ կազմակերպում է պահանջում: Կույսերին ֆինանսական հաջողություն կբերեն հետեւյալ մասնագիտությունները. քննչական մարմիններ, ֆինանսների, գիտության ոլորտ, վերլուծություն:
 
Կշեռք
Կշեռքները պետք է մարդկանց հետ աշխատեն: Նրանք կարող են աշխատել եւ հարստանալ հետեւյալ մասնագիտությունների շնորհիվ. հաղորդավար, դերասան, փաստաբան, դիվանագետ, առեւտրական, գրող եւ լրագրող:
 
Կարիճ
Կարիճներին հաջողություն կբերի այնպիսի գործունեությունը, որում նրանք վերլուծելու եւ խնդիրների էությունը փնտրելու հնարավորություն կունենան: Նրանց հարմար են հետեւյալ մասնագիտությունները. հոգեբան, հետազոտող, լրագրող, գիտաշխատող, վիրաբույժ:
 
Աղեղնավոր
Աղեղնավորները տարատեսակ տաղանդներ ունեն: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են աշխատել ամենուր: Սակայն նրանց համար կարեւոր է մշտական զարգացումն ու շարժումը: Նրանց առավել հարմար են հետեւյալ մասնագիտությունները. մարզիկ, թարգմանիչ, անասնաբույժ, լրագրող, տուրիզմի ոլորտի աշխատող, գրադարանավար:
 
Այծեղջյուր
Այծեղջյուրների համար կարեւոր են կարգավիճակն ու հեղինակավոր աշխատանքը: Այդ պատճառով նրանք ընտրում են ոլորտներ, որտեղ հնարավորություն ունեն տարիներով աճել ու զարգանալ: Այծեղջյուրների համար եկամտաբեր ոլորտներն են. քաղաքականություն, գիտություն, բանկային գործ, բժշկություն, ոսկերչություն, ձեռներեցություն:
 
Ջրհոս
Ջրհոսներին ֆինանսական հաջողություն կբերի այնպիսի գործունեությունը, որում նրանք կկարողանան մշտապես զարգանալ: Նրանց համար ամենահարմար մասնագիտություններն են. գյուտարար, գիտաշխատող, հոգեբան, դիզայներ, կոնստրուկտոր:
 
Ձկներ
Ձկներին հաջողություն կբերի ստեղծագործական գործունեությունը: Նրանք ֆինանսական հաջողության կհասնեն արվեստում ինքնարտահայտման միջոցով: Չնայած երազկոտ էությանը՝ շատ Ձկներ ֆինանսական ոլորտի հանդեպ հակում ունեն: Նրանք կարող են իրենց դրսեւորել բանկային եւ հաշվապահական գործում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր