Մայիսի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 19-ի համար       Մայիսի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

17 փետ 2018 11:15

Ո՞ւմ է առաջարկվում է բանակից տարկետում տալ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը խորհրդարանին առաջարկում է լրացում կատարել վերջերս ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում: Մասնավորապես առաջարկվում է օրենքում ավելացնել կետ, ըստ որի՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է նաև կառավարության անդամ նշանակված քաղաքացուն` կառավարության անդամի լիազորությունների ողջ ժամկետով:

Հետաքրքիր է՝ ում համար է նախատեսված այս կետը, այդ ով է, որ զինվորական ծառայության չանցած՝ պետք է նշանակվի կառավարության անդամ: Կամ՝ ինչ տրամաբանությամբ պետք է զինվորական ծառայություն չանցած քաղաքացին նշանակվի Հայաստանի կառավարության անդամ:

Ըստ Սահմանադրության՝ կառավարության անդամ կարող է նշանակվել 25 տարին լրացած քաղաքացին: Ստացվում է, որ 18-ից մինչև 25 տարեկանը նա զորակոչից պետք է տարկետում ստացած լինի այլ օրինական պատճառներով, իսկ դրանից հետո՝ վարչապետ կամ նախարար նշանակվելու ճանապարհով»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր