Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

17 փետ 2018 16:50

Դպրոցի տնօրենը Հայաստանից բացակայած աշակերտին ավարտական վկայական է տվել

Դպրոցի տնօրենը Հայաստանից բացակայած աշակերտին ավարտական վկայական է տվել
Արագածոտնի մարզի Լուսակն համայնքի դպրոցի 9-րդ դասարանի աշակերը դասերին չի հաճախել, սակայն դա խոչընդոտ չի հանդիսացել որպեսզի նա ավարտական վկայական ստանա:

Դպրոցի տնօրենը մի խումբ ուսուցիչների աջակցությամբ մատյաններում կեղծ տեղեկությունների և գրառումների միջոցով աշակերտին «օգնել» է ստանալ ավարտական վկայական:

Մեղադրանքի համաձայն՝ Տաթևիկ Մնացականյանը 14.02.2014թ. զբաղեցրել է Լուսակն համայնքի հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնը, անձնական այլ դրդումներով և խմբակային շահերից ելնելով՝ տնօրենը նույն դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Սուրենի կողմից 13.02.2017թ. ՀՀ-ից բացակայելու, փաստացի կրթություն չստանալու և ավարտական քննություններ չհանձնելու պայմաններում, նույն դպրոցի մի խումբ ուսուցիչների օժանդակությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ և գրառումներ է մտցրել հիմնական կրթության վկայականների բաշխման մատյանում, ավարտական քննական արձանագրություններում, 9-րդ դասարանի դասամատյաններում: Դրա հիման վրա Սուրենին տրամադրվել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կեղծ ավարտական վկայական:

Տաթևիկ Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասի ստորագրությունը:
Քրեական գործն արդեն դատարանում է և մակագրվել է դատավոր Սուրեն Մնոյանին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր