Ամենայն հայոց կաթողիկոսն ամուր, հաստատուն կանգնած է՝ պաշտպանելու ազգին և կատարելու իր պարտականությունները          Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում, մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել ՌԴ քաղաքացու       Տեղեկությունը, թե Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց, չի համապատասխանում իրականությանը    

19 փետ 2018 12:00

«Բոշան դու ես» արտահայտության հետքերով. Վիգեն Սարգսյանի դեմ դիմումը ստացվել է

 «Բոշան դու ես» արտահայտության հետքերով. Վիգեն Սարգսյանի դեմ դիմումը ստացվել է
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ստացել է քաղաքացի Պետրոս Սարգսյանի դիմումն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին Էթիկայի հանձնաժողովից:

Դիմումի ուսումնասիրման ավարտի ժամկետներ հանձնաժողովից դժվարացան նշել՝ ասելով, թե այդ ամենը կկատարվի օրենքի սահմաններում: Խոսքը վերաբերում է Վիգեն Սարգսյանի կողմից քաղաքացուն «բոշա» անվանելու դեպքին:

Երբ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը վիրավոր զինծառայողին օգնելու համար նախարարի տարածած հայտարարության տակ թողել էր հետյալ մեկնաբանությունը. «1000 դրամները պրծան, թե թազա բոշության ձև է», ի պատասխան` Վիգեն Սարգսյանը նշել էր. «Բոշան դու ես»:

Որոշ ժամանակ անց նախարարը հեռացրել էր և՛ օգտատիրոջ, և՛ իր մեկնաբանությունը, սակայն սոցիալական ցանցում բուռն քննարկում էր ծավալվել նախարարի կողմից արված վիրավորական արտահայտության շուրջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր