Տեսանյութ.Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը          Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ       Արմավիրի մարզում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բшխվել է հաստաբուն ծառին, վիրшվոր կա    

19 փետ 2018 20:00

Հինգ առասպել ընտանեկան հարաբերությունների մասին

 
1. Հակադիր կողմերը ձգում են միմյանց
Դա ճիշտ չէ։ Հարաբերությունների նախնական փուլում, իհարկե, դա հաճելի է։ Դուք կարող եք տարբեր բնավորությունների տեր մարդիկ լինել, բայց եթե որոշել եք միասին լինել, ապա պետք է նայեք մեկ կետի։ Ամուսնությունն առավել կայուն եւ ամուր են դարձնում ընդհանուր նպատակները։
2. Տղամարդիկ սիրում են «գազօջախի մոտ կանգնող» կանանց
Ճիշտ չէ։  Տարբեր տղամարդիկ սիրում են տարբեր կանանց։ Իհարկե, սիրում են ոչ այն պատճառով, որ նրանք կարող են համեղ կերակուրներ պատրաստել եւ լույս աշխարհ բերել արական սեռի ներկայացուցիչների։
3. Հասուն մարդուն փոխել հնարավոր չէ
Ճիշտ չէ, եթե միայն խոսքը հոգեկան հիվանդությունների կամ պաթոլոգիայի մասին չէ։ Իր կյանքի ընթացքում մարդը փոխվում է բազմաթիվ անգամ՝ նոր հանգամանքներ ու փորձ ձեւավորելով։ Իսկ ամուսնությունն ու երեխաները, անկասկած, կարող են փոխել ցանկացած վարքագիծ։ Այս հարցում կարեւոր է փոխզիջումների գնալը։
4. Լավագույն ամուսնությունն այն է, երբ զույգերն ընկերներ են
Դա ամենեւին էլ այդպես չէ։ Լավագույն ամուսնությունն այն է, երբ առկա են ե՛ւ սերը, ե՛ւ ընկերությունը։ Զուտ ընկերությամբ շատ հեռու չես գնա։ Ընկերությունն, իհարկե, լավ է, սակայն այն ամուր ամուսնության համար հիմք հանդիսանալ չի կարող։
5. Կդիմանաս, կսիրես
Նման կարծիքը գերիշխող է շատերի մոտ։ Համբերելը՝ կհամբերես, սակայն սիրված լինել՝ հազիվ թե։ Նման ամուսնության մեջ, ամենայն հավանականությամբ, գերիշխող կլինի փոխադարձ հարգանքը, հոգատարությունը, ընդհանուր շահերը, սակայն հույզեր երբեք չեն լինի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր