Էրդողանը հայտարարել է, որ Թրամփի հետ կքննարկի Ուկրաինայի խաղաղության ծրագիրը          Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար       Դեկտեմբերի 15-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

20 փետ 2018 14:45

Բաքվում նոր կոչում են տվել Ռամիլ Սաֆարովին

Բաքվում նոր կոչում են տվել  Ռամիլ ՍաֆարովինՀայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին կացնահարելուց 14 տարի անց ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին գեներալ-լեյտենանտի կոչում են տվել Բաքվում: Այս մասին հայտնել է «Horizon Weekly»-ն:

2004 թվականի փետրվարի 18-ին Հունգարիայում ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող ուսումնավարժանքների ժամանակ ադրբեջանցի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր Գուրգեն Մարգարյանին:

2006-ին Բուդապեշտի դատարանը Ռամիլ Սաֆարովին ցմահ ազատազրկման էր դատապարտել, սակայն 2012 թվականին նա արտահանձնվեց Բաքվին: Երկրի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում նրան համաներում շնորհեց, իսկ պաշտպանության նախարարը Սաֆարովին մայորի կոչում շնորհեց:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր