Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

21 փետ 2018 11:50

Որեւէ կարգավորում չի կարող հանգեցնել լրագրողի աշխատանքի խոչընդոտման. Արման Թաթոյան

Որեւէ կարգավորում չի կարող հանգեցնել լրագրողի աշխատանքի խոչընդոտման.  կամ ձեւավորել նման հանրային ընկալում: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Երեւանի ավագանու նիստերի լուսաբանման եւ քաղաքապետարանի շենքում լրագրողների աշխատանքի կազմակերպմանը վերաբերող հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթ ուշադրության ներքո են:
Երեւանի ավագանու աշխատանքների թափանցիկությունն ու պատշաճ լուսաբանումը այդ մարմնի հանդեպ հանրային վստահության ապահովման, քաղաքացիների տեղեկություններ ստանալու իրավունքի կարեւոր երաշխիքներից են: Լրագրողն այդ կարեւոր հանրային գործառույթի կրողն է:

Օրենքին համապատասխան եւ բարեխիղճ գործելու լրագրողի բարձր պատասխանատվությունն ու կոչումը պայմանավորում են պետության ներկայացուցչի պարտականությունն առաջնորդվելու լրագրողի օրինավորության, նրա բարեխղճության ու ազնվության կանխավարկածով:

Մարդու իրավունքների պաշտպանն ի գիտություն է ընդունում Երեւանի քաղաքապետարանի պարզաբանումն այն մասին, որ քաղաքապետարանի շենքում լրագրողի աշխատանքի կազմակերպումն ու ավագանու նիստերի լուսաբանման առնչությամբ կարգավորումները չեն առաջացնելու խոչընդոտներ լրագրողների համար, իսկ բաց եւ թափանցիկ աշխատանքի սկզբունքները շարունակվելու են պահպանվել:

Որեւէ կարգավորում չի կարող իրականացվել այնպես, որ հանգեցնի լրագրողի աշխատանքի խոչընդոտման կամ ձեւավորի նման հանրային ընկալում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր