Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

23 փետ 2018 10:00

Ռուսները՝ Հայաստանի «օրենքով գողերի» մասին. «Փաստ»

Ռուսները՝ Հայաստանի «օրենքով գողերի» մասին. «Փաստ»«Փաստ» թերթը գրում է. Ինչպես հաղորդում է ռուսական Primecrime լրատվական գործակալությունը, թուրքական ոստիկանությունը «բռնել է» «օրենքով գող» Դավիթ Ալխանաշվիլուն (Դաթո Պանկինսկի) սպանողի հետքերը: Նրան սպանել են Ստամբուլում՝ անցյալ տարվա դեկտեմբերի 22–ին:
Պարզվել է, որ այս հանցագործության կատարողը Հայաստանի քաղաքացի է, գրում է կայքը:

Իրավապահները ենթադրում են, որ «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի ազգական Դաթո Օզմանովն է «պատվեր» տվել «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին ( Զապ Լենինականսկի): Ի դեպ՝ Օզմանովին 2011 թվականին Բելգիայում քիչ մնաց մորթեին Օնիանիի մարդիկ, որոնց թվում էր նաև «օրենքով գող» Դաթո Պանկինսկին:

Հայտնի է, գրում է կայքը, որ Օնիանիի ու Ջանգվելիձեի կողմնակիցներին են միացել հայ «օրենքով գողեր» Ալոն, Սամոն, Աֆոն և Կոնչոն այն բանից հետո, երբ կոնֆլիկտ ունեցան Զապի հետ: Ըստ կայքի աղբյուրի՝ «պաշտոնական Երևանը Ալոյին, Սամոյին, Աֆոյին և Կոնչոյին արտաքսել էր երկրից Թուրքիա, քանի որ նրանք հրաժարվել էին «Սասնա ծռերի» դեմ իշխանությունների գործողություններին մասնակցելուց»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ անցած շաբաթ Օզմանովի նախաձեռնությամբ բանակցություններ են եղել Զապի և Ռովշանի եղբայր Զաուր Ահմեդովի միջև, ով ժառանգել է Ռովշան Լենքորանկսու բիզնեսը և երդվել սպանել Գուլիին՝ վրեժխնդիր լինելով Ռովշանի սպանության համար: Չի բացառվում, գրում է Primecrime–ը, որ Պանկինսկուն հաջող լիկվիդացնելուց հետո Զապը Գուլիին լիկվիդացնելու «պատվեր» լինի ստացած:
 
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր