Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

23 փետ 2018 13:40

Բժշկական կենտրոնում 2-ամյա երեխայի այրվածք ստանալու փաստով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ բժշկական կենտրոնում բուժման հետևանքով այրվածք ստացած մանկահասակ երեխայի մոր գրառման վերաբերյալ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Նախօրեին ֆեյսբուքյան մի օգտատիրոջ կողմից 2 տարեկան երեխայի նկար և գրառում էր հրապարակվել, որում ասվում է, որ երեխան ձեռքի շրջանում երկրորդ կարգի այրվածք է ստացել՝ կատետրի հետևանքով:

Արմինե Եղիազարյան-Կոբելյանը որդու նկարներն էր հրապարկել և գրառել.
«Ուզում եմ մտքերս հավաքել, որ կարողանամ կոռեկտ ու առանց էմոցիաների արտահայտվել,
Մենք ընդամենը բուժվել ենք Ծերեթելի հիվանդանոցում, սա կատետրի հետևանքն է` 2րդ կարգի այրվածք, սա անփութության հետևանքն է, սա անմարդկության հետևանքն է 2 տարեկան տղայիս նկատմամբ:

Վերջին 2 օրը ասում էի` փոխեք կատետրը, ասում էին` նորմալ ա, բան չկա,
Ուղղակի նենց եմ ուզում ասել` կդորըմ մարդ եղեք, մարդիկ:
Ինձ չեմ կարողանում ներել, որ իրանք անպատիժ են մնալու, որ երեխայիս չպաշտպանեցի, որ չպնդեցի՝ փոխեն, որ ինքս չպոկեցի էդ կատետրը…»:
«Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ լրատվամիջում տեղ գտած այս հրապարակումը Գլխավոր դատախազությունն ուղարկել է ոստիկանությունը՝ որտեղև նյութեր են նախապատրաստվում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր