Հուլիսի 8-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 8-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 9-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 10-րդ, 11-րդ փողոցների, Ակունք, Զառ, Սևաբերդ, Կոտայք, Կապուտան, Հատիս, Զովաշեն, Նոր Գյուղ, Մայակովսկի բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 8-ին ժամը 09:00-ից մինչև 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Կաթնաղբյուր, Արամուս, Կամարիս, Գեղաշեն բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 8-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Լալայան փողոցի 1-ին շենքի, Լ.Մադոյան և Սպանդարյան փողոցների խաչմերուկի հարակից տարածքների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 8-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արամի փողոցի թիվ 72, 74, 76 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
