Խոշոր ավտովթար Շենգավիթում, բախվել են «Toyota RAV4»-ն ու «Jeep Compass»-ը, կան վիրավnրներ          Վրաստանը խորհրդանշական գին է սահմանելԱդրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար       Վիճաբանություն և դանակահարություն Շիրակի մարզում՝ ավտոմեքենան արագ վարելու և կայանելու շուրջ    

24 փետ 2018 10:45

Ի՞նչ կապ ունի մահացած երիտասարդը հայտնի գործարարի հետ. «Ժամանակ»

Ի՞նչ կապ ունի մահացած երիտասարդը հայտնի գործարարի հետ. «Ժամանակ»«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ վերջապես իրավապահներին հաջողվեց հայտնաբերել դեռևս հունվարի 30-ից անհետ կորած 26-ամյա երիտասարդի դին։ Դին հայտնաբերվել է Կիևյան կամրջի տակ։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երիտասարդը` Վարդան Մնացականյանը, մինչև հունվարի 30-ը աշխատել է գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Ռոսիա» տոնավաճառում, որպես մաքրության գծով պատասխանատու։ Դեպքից առաջ, մեզ հասած տեղեկություններով, վիճաբանություն է ունեցել տոնավաճառի անվտանգության աշխատողներից Արտաշ անունով մեկի հետ։ Տհաճ խոսակցություն է եղել գումարի հետ կապված, որից հետո երիտասարդին դաժան ծեծի են ենթարկել ու պարտավորեցրել վերադարձնել գումարը։

Այդ օրվանից հետո երիտասարդը այլևս գործի չի գնացել, և երեկ, փաստորեն, նրա դիակը հայտնաբերել են Կիևյան կամրջի տակ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր