Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք          «էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

26 փետ 2018 11:30

4 հիմնական սխալ աշխատանքային հարցազրույցի ժամանակ

Աշխատանքային հարցազրույցները մեր կյանքում շատ են պատահում և դրա ընթացքում կատարած սխալները կարող են մեզ զրկել մեր երազած աշխատանքից: Ինչպե՞ս անել այդ գործընթացին առավելագույնս լավ պատրաստվելու և մանր, սակայն ճակատագրական սխալներ թույլ չտալու համար:

Տեղեկատվության բացակայություն
Որքան էլ պարզ հնչի, սակայն մինչև հաջողակ կազմակերպություն կամ խոշոր ընկերություն հարցազրույցի գնալը դուք պետք է ուսումնասիրեք դրա ստեղծման, զարգացման և գործունեության պատմությունը և, իհարկե, հստակ պատկերացում ունենաք այն թափուր աշխատատեղի մասին, որի համար դիմում եք: Այս փուլի ամենալավ օգնականը համացանց է: Ցանկացած լավ և հաջողակ ընկերություն ունենում է իր կայքը, որում դուք կգտնեք ձեզ անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը: Ի դեպ, մի վախեցեք հարցեր տալ՝ հետաքրքրության ցուցաբերումը նույնպես շատ լավ է:
 
Ճիշտ պահվածքի բացակայություն
Գալով հարցազրույցի միանգամից բարևեք և ներկայացեք: Նախօրոք եկեք: Կատարյալ տարբերակ է այն սկսելուց 10-15 րոպե առաջ, ոչ ավելի շուտ, ոչ էլ ուշ: Մի կողմ դրեք մեծամտությունը և գոռոզությունը՝ ձեր նպատակն է ստանալ ղեկավարության հավանությունը:

Առաջին տպավորությունը գործելու կարևորությունը թերագնահատելը
Առաջին տպավորությունը ձևավորվում է առաջին րոպեների ընթացքում: Մի բան է ինչ ասելը, մեկ ուրիշ բան՝ ճիշտ և համոզիչ դա անելը: Այդ ամեն ինչի վրա ազդում է ձեր ձայնի տոնայնությունը, շարժումները և, իհարկե, արտաքին տեսքը:
Եղեք օբյեկտիվ, հետաքրքրություն ցուցաբերեք, պահպանեք տեսողական կապը և մի մոռացեք ժպտալ:
 
Սուտը և փաստերի խեղաթյուրումը
Ինչ էլ պատահի, ոչ մի դեպքում մի ստեք և մի թաքցրեք կամ խեղաթյուրեք տարբեր փաստեր: Երբ պատմում եք ձեր կարողությունների մասին ասեք միայն ճշմարտությունը: Նույնիսկ, եթե դուք ինչ-որ բան չեք իմանա, ձեր ղեկավարը անպայման թույլ կտա ձեզ լրացնել այդ բացը և ձեռք բերել անհրաժեշտ հմտությունները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր