Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող այս բռնաճնշումը և կայացված ապօրինի որոշումը          ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը անպատասխանատու հայտարարություններ է անում, չի հասկանում, թե ինչի մասին է խոսում       Վերջին անգամ նման ձմեռ ունեցանք 2017թ-ին. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել    

26 փետ 2018 10:10

Անհայտ տիպի ական է հայտնաբերվել

Անհայտ տիպի ական է հայտնաբերվելՓետրվարի 25-ին, ժամը 20:26-ին ԱԻՆ ՃԿԿ ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սրաշեն-Ծավ գյուղերի ավտոճանապարհի 1-ին կմ-ին ական է հայտանբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Կապան-Ծավ ավտոճանապարհի 28 կմ-ին` ճամփեզրի մոտակայքում, հայտնաբերվել է անհայտ տիպի ական. նախնական տվյալներով` ОЗМ-72 հակահետևակային, դուրս թռչող (лягушка) տիպի: 

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն` մինչ ոստիկանության աշխատակիցների մոտենալը. արկը պահպանության է հանձնվել ոստիկանության Կապանի բաժնի աշխատակցին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր