Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

27 փետ 2018 14:40

Բացահայտվել է տաքսու վարորդի նկատմամբ կատարված ավազակային հարձակումը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ միջոցառումների արդյունքում բացահայտվել է 43-ամյա վարորդի նկատմամբ կատարած ավազակային հարձակումը. առաջադրվել է մեղադրանք:

2018 թվականի փետրվարի 15-ին 43-ամյա տղամարդուց ահազանգ էր ստացվել, որ իր կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով իրենից հափշտակել են գումար եւ իր բջջային հեռախոսները։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում: Մշակվել է քննչական պլան եւ ձեռնարկվել մեծածավալ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ավազակային հարձակումը բացահայտելու ուղղությամբ։

Նախնական քննությամբ պարզվել է, որ 43-ամյա տղամարդը` Կոտայքի մարզի բնակիչ Ա.Հունանյանը, իր ավտոմեքենայով, մասնավոր հիմունքներով իրականացրել է ուղորափոխադրումներ։ Դեպքի օրը՝ փետրվարի 15-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Երեւանի Կիեւյան եւ Օրբելի փողոցների խաչմերուկում մի ուղեւոր նստել է տուժողի «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան եւ պատվիրել ուղեւորվել Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղ: Ուղեւորը ճանապարհին վարորդին սուրճ է հյուրասիրել, որից հետո տղամարդու ինքնազգացողությունը Երեւան-Սեւան ավտոճանապարհին վատացել է, նա քնել է, իսկ մեքենան վարել է ուղեւորը: Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տվյալ անձը Քանաքեռ վարչական շրջանի գերեզմանների տարածքում կանգնեցրել է մեքենան եւ արթնացած, բայց ֆիզիկապես թույլ գտնվող վարորդի կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել նրա մոտ առկա կանխիկ գումարը եւ երկու բջջային հեռախոս:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ուղեւորի ինքնությունը, ով 40-ամյա տղամարդ է՝ հաշվառված Գեղարքունիքի մարզում։ Վերջինս հայտնաբերվել է եւ ձեռք բերված ապացույցների հիման վրա նրան մեղադրանք է առաջադրվել`  ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Մեղադրյալը հարցաքննվել է։ Վերջինիս ցուցմունքների համաձայն՝ վարորդի սուրճի մեջ ավելացվել է հոգեմետ դեղահաբ։ Նշանակվել են դատաբժշկական եւ դատաքիմիական փորձաքննություններ:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում կատարված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ նշված անձի գործողություններից տուժել են նաեւ այլ տաքսու վարորդներ: Խնդրում ենք այն անձանց, ովքեր տուժել են լուսանկարում պատկերված անձի գործողություններից, դիմեն ոստիկանության մոտակա բաժին կամ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր