Կաթողիկոսն այցելել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ և տեսակցել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին          Արտակարգ դեպք, հրդեհ է բռնկվել Գյումրիում հայտնի «Ֆուդ Թայմ» սննդի կետում       Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Jeep Compass»-ը հայտնվել է ձորում, կան հոսպիտալացվածներ    

27 փետ 2018 16:35

Նոր հագուստն ի՞նչ վտանգներ է պարունակում

 Նոր հագուստի գնումն արտակարգ հաճելի զբաղմունք է, եւ շատերն են ցանկանում այն անմիջապես հագնել: Սակայն Columbia University Medical Centre-ի մաշկաբանության պրոֆեսոր Դոնալդ Բելսիտոն պնդում է, որ նոր հագուստը բազմաթիվ վտանգներ է պարունակում:

Մասնագետի խոսքով՝ նոր հագուստը սպառնում է մաշկի գրգռմամբ, քոսով, ոջիլով եւ սնկերով: Դոնալդ Բելսիտոն վստահ է, որ քոսով կարելի է հանգիստ վարակվել խանութում հագուստը փորձելիս: Դրան հավելած՝ հագուստը, որը ոչ մի անգամ չի լվացվել, կարող է մաշկի համար տոքսիկ նյութեր պարունակել:

Հագուստը երկրից երկիր տեղափոխելիս օգտագործում են հատուկ կոնսերվանտներ, որոնք պետք է գործվածքը պաշտպանեն սնկերից: Մասնավորապես՝ հագուստի մեջ օգտագործվող ֆորմալդեհիդային խեժերը կարող են էկզեմայի նման լուրջ ռեակցիաներ առաջացնել, իսկ ներկանյութերը՝ ալերգիկ ռեակցիներ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր