Սահմանադրության փոփոխության օրակարգը ներառված է եղել մեր նախընտրական ծրագրում. մինչև տարվա վերջ կհրապարակենք տեքստը          Մեր սպասումն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 9-ի համար    

09 հուլ 2026 13:56

Սահմանադրության փոփոխության օրակարգը ներառված է եղել մեր նախընտրական ծրագրում. մինչև տարվա վերջ կհրապարակենք տեքստը

Սահմանադրության փոփոխության օրակարգը ներառված է եղել մեր նախընտրական ծրագրում. մինչև տարվա վերջ կհրապարակենք տեքստըՍահմանադրության փոփոխության օրակարգը ներառված է ՀՀ-ի կառավարող մեծամասնության նախընտրական ծրագրում, մինչև տարվա վերջ կհրապարակենք տեքստը:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե երբ է հրապարակվելու նոր Սահմանադրության տեքստը:

Անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի սահմանադրական փոփոխությունների մասին հայտարարություններին այն մասին, որ եթե Սահմանադրությունից չհանվեն «տարածքային պահանջները», խաղաղության պայմանագիր չի կնքվի, Փաշինյանը շեշտեց՝ որ ինչ վերաբերում է Ադրբեջանից հնչող հայտարարություններին, իրենք շարունակելու ենք աշխատել խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման վրա:

«Մենք արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի ներքին կյանքին վերաբերվող հարցեր չենք քննարկում, Սահմանադրության փոփոխության օրակարգը ներառված է ՀՀ-ի կառավարող մեծամասնության նախընտրական ծրագրում, և դա փաստ է, այսինքն՝ նախընտրական ծրագրում արձանագրված է նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը, և 726,000 մարդ քվեարկել է դրա օգտին: Այլ բան, որ խորհրդարանում ուժերի հարաբերակցությունը զուտ սովորական Սահմանադրության փոփոխության տրամաբանությամբ այնպիսին չէ, որ մեզ հայտնի մեխանիզմով իրականացվի:

ՔՊ վարչության անդամները մեր ունեցած քննարկմանը ունեին առաջարկներ, իսկ մենք էլ՝ հասկանալով, որ նախընտրական շրջան էր, և հանդարտ աշխատանքային պայմաններում չենք կարող քննարկել, որոշեցինք, որ առաջարկների ժամկետը կհետաձգենք մինչև ընտրություններից հետո, որ այնպես չստացվի, թե առանց պատշաճ քննարկումների ներթիմային ինչ-որ տարբերակ ենք հրապարակում: Հիմա ժամկետը սպառվել է, առաջարկները քննարկվել են, մինչև տարվա վերջ կհրապարակենք տեքստը»,- ասաց Փաշինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր