17:00 - Իրանի նախագահն Իսրայելին և ԱՄՆ-ին մեղադրել է երկրում անկարգությունների կազմակերպման մեջ         16:25 - Տեսանյութ. Նոր Հաճնում հողին հանձնեցին գազի թունավորումից մահացած ընտանիքին      16:15 - Գարեգին Նժդեհի մասին վարչապետի գիտելիքներն ու կցկտուր պատասխաններն արդեն անընդունելի են    

27 փետ 2018 20:15

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի ընտրությունը կկայանա վաղը ժամը 13-ին

 
ԱԺ ՀՀԿ խմբակցությունը խորհրդարանի պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությունը տեղի կունենա փետրվարի 28-ին, ժամը 13.00-ից մինչեւ 14.00-ն: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում հայտարարել հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը:
Քվեարկությունը անցկացվելու է մեկ քվեաթերթիկով, որտեղ լինելու է միայն Գեւորգ կոստանյանի անունը՝ կողմ եւ դեմ նշաններով: «Կարծում եմ, մենք հիմնականում կօգտագործենք կողմ նշանը, եթե նույնիսկ դեմ ենք»,-կատակեց գագիկ Մելիքյանը:
Նշենք, որ ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ Հրայր Թովմասյանը հրաժարական տվեց, քանի որ առաջադրվել է ՍԴ անդամի թեկնածու:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր