«Ելք»-ի տանը կռիվ է ընկել. «պատճառը» Սերժ Սարգսյանն է. «Ժողովուրդ»

Մասնավորապես անհամաձայնություններ կան Սերժ Սարգսյանի վարչապետության հեռանկարի դեմ պայքարի հարցում:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ազատության հրապարակ վերադառնալու մասին` ընդ որում, նշելով, որ ինքն այդ որոշումը կայացրել է ընտանիքի անդամների հետ խորհրդակցելով:
Իսկ ահա նրա գործընկեր, «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Ժողովուրդ» թերթի հարցին ի պատասխան` հաստատել է, որ դաշինքում բանավեճեր առկա են:
«Բնականաբար տարբեր կարծիքներ կան նշված հարցի շուրջ, եւ հիմնական մտահոգությունը, քննարկումն այն մասին է, թե ինչ անել, որ դաշինքն ունենա արդյունավետ պայքարի միջոց», – ասել է նա` հավելելով, որ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի անընդունելիության հարցում կա կոնսենսուս, պայքարի ձեւերի հարցում կա տարաձայնություն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: