Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

28 փետ 2018 18:50

10 մթերք՝ լյարդը մաքրելու, տոքսիններն օրգանիզմից դուրս բերելու համար

Առողջությունը պահպանելու համար հարկավոր է սննդակարգ ներառել որոշակի մթերք, որն օգնում է մաքրել լյարդը, օրգանիզմը մաքրել տոքսիններից։
 
Շատ կարևոր է, քանի որ լյարդն ամենակարևոր օրգաններից մեկն է, որը պատասխանատու է արյունը վնասակար տոքսիններից մաքրելու համար, օգնում է նյութափոխանակությանը, ճարպերի, սպիտակուցների, ածխաջրերի յուրացմանը։

Բրոկոլի։ Այս բանջարեղենը մեծ քանակով մանրաթելեր, հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք օրգանիզմից հեռացնում են տոքսինները, կոնցերոգենները։ Չմշակված վիճակում բրոկոլին շատ ավելի օգտակար է, սակայն նույնիսկ ջերմային մշակման ենթարկվելու դեպքում այն չի կորցնում իր հատկությունները։

Բանջարեղեն։ Կաղամբը, սպանախը չեզոքացնում են պեստիցիդները, քիմիկատներն ու տարբեր մետաղները։
Սոխ։ Այն կարող եք օգտագործել ինչպես՝ թարմ, այնպես էլ՝ մշակման ենթարկված վիճակում։ Այն պարունակում է ֆլավոնոիդներ, ֆիտոնուտրիետներ և կալիում, որոնք օգնում են օրգանիզմից դուրս բերել քիմիական նյութերը։

Խնձոր։ Խնձորը գերադասելի է օգտագործել կեղևով, քանի որ այն օգնում է օրգանիզմից դուրս բերել ծանր մետաղները։ Խնձորը նաև թթու է պարունակում, որը արյունը տոքսիններից ու կոնցերոգեններից մաքրելու բնական միջոց է։

Առողջ ճարպեր։ Չափից շատ ճարպերի օգտագործումը կարող է բացասաբար ազդել նյութափոխանակության վրա։ Սակայն լյարդի նորմալ աշխատանքի համար հարկավոր է սննդակարգ ներառել առողջ ճարպեր։ Առողջ ճարպեր կարող եք ստանալ՝ օգտագործելով ընդեղեն, կտավատի, դդմի սերմեր, ավոկադո։

Սխտոր։ Թարմ և մշակման ենթարկված սխտորը սելենի հրաշալի աղբյուր է, որը լյարդին օգնում է դետոքսիկացիայի գործընթացում։

Կիտրոն։ Թարմ կիտրոնը կամ դրա հյութը լյարդին օգնում են ֆերմենտներ արտադրել, որոնք էներգիա են հաղորդում ու նպաստում նյութափոխանակությանը։

Բազուկ։ Բազուկը բազմաթիվ սննդարար բաղադրիչներ է պարունակում, որոնք օրգանիզմից դուրս են բերում տոքսինները։ Բացի այդ՝ բազուկն օգնում է մաքրել արյունը։

Ձիթապտղի յուղ։ Օրգանական ձիթապտղի յուղը ևս հարկավոր է ներառել սննդակարգ, քանի որ այն կլանում է վնասակար տոքսինները։

Քրքում։ Այս համեմունքն օգտագործվում է տարբեր ճաշատեսակների պատրաստման ընթացքում։ Այն օգնում է մաքրել լյարդը, ազատվել կոնցերոգեն նյութերից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր