Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը    

01 մար 2018 17:50

Սոխը կօգնի ազատվել հազից

Սոխը կօգնի ազատվել հազից
Սոխն օգտագործվում է ոչ միայն մթերքի պատրաստման ընթացքում, այլև շնչուղիների հիվանդությունների դեպքում: Այս բանջարեղենը մեծ քանակով հակաօքսիդանտներ, ինչպես նաև նյութեր է պարունակում, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն:
 
Սոխը բնական հակաբիոտիկ է, որը կօգնի ազատվել վարակից ու բակտերիաներից, որոնք «հարձակում են գործում» շնչուղիների վրա:
 
Սոխն օգնում է նաև ամրացնել իմունիտետը:
Բաղադրիչներ
1 սոխ
կես բաժակ մեղր՝ 167 գրամ:
Պատրաստման եղանակը
Մանր կտրատեք սոխը, լցրեք ապակե տարայի մեջ:
Ավելացրեք մեղրը:
Փակեք տարան, 12 ժամ թողեք մութ, սառը վայրում:
Օգտագործման եղանակը
Առավոտյան օգտագործեք 1 ճաշի գդալ՝ քաղցած վիճակում, օրվա ընթացքում՝ 2-3 անգամ:
Խմեք այնքան ժամանակ, մինչև հազն անցնի:

Սոխով ու սխտորով թեյ: Այս միջոցը կօգնի հանգստացնել կոկորդի բորբոքումը: Այս բաղադրիչները վիտամիններ, հանքանյութեր են պարունակում, որոնք ամրացնում են իմունային համակարգը և օգնում պայքարել ազատվել միկրոօրգանիզմներից:
Բաղադրիչներ
կես սոխ
1 պճեղ սխտոր
2 բաժակ ջուր՝ 500 մլ:
Պատրաստման եղանակը
Սոխն ու սխտորը մանրացրեք, լցրեք տարայի մեջ, ավելացրեք ջուրը:
Եռացրեք, դանդաղեցրեք կրակը: Խառնուրդը կրակին թողեք ևս 2-3 րոպե:
Թողեք սառչի սենյակային ջերմաստիճանում:
Օգտագործման եղանակը
Խորհուրդ է տրվում առաջին բաժակը խմել առավոտյան՝ քաղցած վիճակում, երկրորդը՝ քնելուց առաջ:
Խմեք այնքան ժամանակ, մինչև ավելի լավ զգաք:

Սոխով, սխտորով ու գազարով կոկտեյլ: Այս կոկտեյլը մի շարք վիտամիններ է պարունակում և այլ սննդարար նյութեր, որոնք օգնում են ամրացնել իմունիտետը: Արդյունքում՝ օրգանիզմն ավելի հեշտ է պայքարում հիվանդության դեմ:
Բաղադրիչներ
1 սոխ
1 պճեղ սխտոր
նեխուր
1 միջին գազար
3 բաժակ ջուր՝ 750 մլ:
Պատրաստման եղանակը
Լավ լվացեք բոլոր բաղադրիչները, մաքրեք սոխն ու սխտորը, մանրացրեք:
Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում:
Օգտագործման եղանակը: Առաջին բաժակը խմեք առավոտյան՝ քաղցած վիճակում, երկրորդը՝ օրվա ընթացքում, երկրորդը՝ քնելուց առաջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր