Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

02 մար 2018 11:00

Հայաստանը փոքրանում է. Վրացիները գետի վրացական ափը ամրացնում են, իսկ ՀՀ իշխանությունը ոչինչ չի անում. «Ժողովուրդ»

Հայաստանը փոքրանում է. Վրացիները գետի վրացական ափը ամրացնում են, իսկ ՀՀ իշխանությունը ոչինչ չի անում. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի և Վրաստանի տարածքների սահմանազատումը չի ավարտվել:
 
Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական սահմանագծերից մեկը համարվում է Դեբեդ գետը, որի հունը գարնանային վարարումներից հետո փոխվում է: Վրացիները ամեն տարի միջոցներ են ձեռնարկում գետի վրացական ափը ամրացնելու համար: Վերջին տարիներին գետի հայկական ափում այդպիսի աշխատանքներ չեն իրականացվել:

Վարարած Դեբեդը հանդիպելով բետոնապատ, գաբիոններով ամրացված վրացական ափին` իր ողջ զորությունը «թափում» է, քանդում է գետի աջակողմյան, հայկական ափը, որի հետևանքով ամեն տարի Հայաստանի տարածքը որոշակի չափով փոքրանում է:

2010թ. գարնանը վարարած Դեբեդը Դեբեդավան գյուղում քշել-տարել է 2.8 հեկտար տարածք, որից 7000 քառակուսի մետրը գյուղի բնակիչ Ալեքսեյ Մելիքսեթյանի դեղձի այգին էր:

«Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի մարզպետարանից տեղեկացավ, որ վերջին 3 տարում Դեբեդի ափերի ամրացում, ափապաշտպան կառույցների շինարարություն կամ նորոգում չի կատարվել: Այլ կերպ ասած` ՀՀ իշխանությունները նույնիսկ ամենալուրջ հարցերի վերաբերյալ անգործության են մատնված»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր