Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Վարդենիկում 39-ամյա վարորդը «Nissan Teana»-ով բшխվել է քարե պատնեշին, վարորդը մшհացել է       Հայաստանը հավատարիմ է մնում մարդու իրավունքների միջազգային մեխանիզմներին    

03 մար 2018 10:30

Պուտինը պարզ հասկացրել է՝ Ադրբեջանի կամ Թուրքիայի հարձակման դեպքում մեզ վրա հույս չդնեք. «Ժամանակ»

Պուտինը պարզ հասկացրել է՝ Ադրբեջանի կամ Թուրքիայի հարձակման դեպքում մեզ վրա հույս չդնեք. «Ժամանակ»«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսելով իր ղեկավարած երկրի ռազմական դոկտրինի մասին՝ ասել էր. «Իմ պարտքն եմ համարում հայտարարել հետևյալը. Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների դեմ փոքր, միջին և ընդհանրապես ցանկացած հզորության միջուկային զենքի կիրառումը մենք կդիտարկենք որպես միջուկային հարձակում մեր երկրի վրա»:

Հայաստանը Ռուսաստանի հետ թուղթ ունի ստորագրած: Բայց Պուտինի ասածից ստացվում է, որ մեզ կպաշտպանեն միայն միջուկային հարձակման դեպքում։ Հայաստանը այս պահին մեկ իրական թշնամի ունի՝ Ադրբեջանը, որը չունի միջուկային զենք, ու մի պոտենցիալ թշնամի՝ Թուրքիան, որը ևս միջուկային տերություն չէ:
 
Այնպես որ, այս երկրների հարձակման դեպքում մենք Ռուսաստանից աջակցություն չենք կարող ակնկալել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր