Ռուսաստանը Հայաստանին խնդրում է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել ԵՄ-ում կամ ԵԱՏՄ-ում իր ապագայի վերաբերյալ          Փաշինյանը սպառնաց, որ Սամվել Կարապետյանը բավականին երկար ժամանակ հնարավորություն չի ունենա Հայաստանից հեռանալ       Տեսանյութ.Մենք նոր ծրագիր ունենք, ՀՀ-ում անապահով ընտանիքները 0 դրամ են վճարելու էլեկտրականության և ջրի համար    

04 հուն 2026 22:28

Փաշինյանը սպառնաց, որ Սամվել Կարապետյանը բավականին երկար ժամանակ հնարավորություն չի ունենա Հայաստանից հեռանալ

Փաշինյանը սպառնաց, որ Սամվել Կարապետյանը բավականին երկար ժամանակ հնարավորություն չի ունենա Հայաստանից հեռանալՀանրային հեռուստաընկերության մեծ բանավեճի ընթացքում Նիկոլ Փաշինյանը սպառնաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին։

Ի պատասխան Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հարցին, թե եթե իրենք չհաղթեն, արդյոք Սամվել Կարապետյանը պատրաստվո՞ւմ է հրաժարվել երկքաղաքացիությունից, տեղափոխվել Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը պատասխանեց, որ Սամվել Կարապետյանը ունենալու է հաղթանակ և տեղափոխվելու է Հայաստան։

Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, որ Սամվել Կարապետյանը «Կալուգացի Սամվելը» արդեն իսկ տեղափոխվել է Հայաստան և Հայաստանից բավական երկար ժամանակ չի հեռանալու: «Նա հիմա անցնում է փողերի լվացման մեղադրանքով և այդ թվում՝ պատասխան է տալու մեր մանկապարտեզների, դպրոցների, զորամասերի վրա հոսանքի ավել փող գրելու և գրպանելու համար։ Այնպես որ նա բավականին երկար ժամանակ հնարավորություն չի ունենա Հայաստանից հեռանալ»,-ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում քաղբանտարկյալ չկա։
Այս հայտարարությունից հետո՝ բանավեճ սկսվեց, Էդմեն Մանուքյանը մասնավորապես ասաց, որ տպավորություն ունի, որ Փաշինյանը ոչ թե վարչապետի թեկնածու է, այլ դատավոր ով կարդում է դատավճիռ։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր