Մասուդ Փեզեշքիանն ընդունել է Վլադիմիր Պուտինի հրավերն՝ այցելել Մոսկվա          Գեղարքունիքի մարզում մետաղե ջարդոնով բեռնված «ԶԻԼ 130» է կողաշրջվել       Ես եկել եմ դատարան որպես բարի կամքի դրսևորում, ըստ էության կարող էի ընդհանրապես չգալ    

03 մար 2018 13:40

Դափնու տերև. 7 օգտակար հատկություն, որոնց մասին չգիտեք

Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել:

Պայքարում է նյարդային լարվածության դեմ: Դափնու տերևն այրելու դեպքում ծուխ է արտադրվում, որի բաղադրիչները հանգստացնող ազդեցություն են ունենում:

Հանգստացնում է բորբոքումը: Դափնու տերևը միացություն է պարունակում, որը բնական հակաբորբոքային միջոց է: Դափնու տերևի պարբերական օգտագործումը թույլ է տալիս հանգստացնել բորբոքային պրոցեսները:
 
Պաշտպանում է իմունային համակարգը: Օրգանիզմի նորմալ աշխատանքի համար դրան վիտամիններ և հանքանյութեր են հարկավոր: Դափնու տերևը միացություններ է պարունակում, որոնք հակաօքսիդանտ հատկություններ ունեն:
 
Կարող է օգնել դիաբետի դեպքում: ԱՄՆ-ում հրապարակված հետազոտություններից մեկի համաձայն՝ օրվա ընթացքում 1-3 գրամ դափնու տերևի պարբերական օգտագործումը կարող է օգնել մեղմել նշանները, որոնցով ուղեկցվում է 2-րդ տիպի շաքարային դիաբետը:

Հեշտացնում է շնչառական համակարգի օրգանների աշխատանքը: Դափնու տերևն օգնում է շնչառական համակարգի օրգանների աշխատանքին: Դափնու տերևի յուղն օգտագործելու դեպքում կարող եք խթանել խորխի դուրսբերումը:
 
Դափնու տերևի յուղն օգտակար է մաշկին: Այս յուղը մաշկի խնամքի լավագույն միջոցներից է: Այն մեծ քանակով վիտամիններ, հանքանյութեր և հակաօքսիդանտներ է պարունակում, բացի այդ՝ հակաբորբոքային հատկություն ունի, պայքարում է միկրոբների դեմ: Այս ամենը թույլ է տալիս մաքուր պահել մաշկը, պաշտպանել ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից:
 
Իջեցնում է ջերմությունը: Դափնու տերևի յուղը կարող է օգնել նաև պայքարել վարակների դեմ: Այն կօգնի կարգավորել մարմնի ջերմաստիճանը և խթանել քրտնարտադրությունը՝ բարձր ջերմությունն իջեցնելու համար:

Հանգստացնում է մկանները: Դափնու տերևն օգնում է հանգստացնել նյարդային համակարգը, լավացնել արյան շրջանառությունը: Արդյունքում՝ այն կարող է թեթևացնել մարդկանց վիճակը, ում հաճախ է անհանգստացնում գլխացավը, միգրենը: Դափնու տերևով մերսումը կօգնի թուլանալ, լավացնել ինքնազգացողությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր