Ապրիլի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Անեսթեզիոլոգ -ռեանիմատոլոգի հոգու կանչը՝ «Չմոռացած պատմեմ»       Գյումրիում ամփոփվել են ընտրությունների վերահաշվարկի արդյունքները    

05 մար 2018 18:20

Կեղծել են փաստաթղթերը ՊՆ-ից 45 մլն դրամի ապրանք թալանելու համար. 2 անձ կալանավորվել է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է ՀՀ ՊՆ N զորամասից առանձնապես խոշոր չափերով յուրացման դեպք, պարզվել մեխանիզմը. մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի հրամանատարի տեղակալին եւ պահեստապետին:

Ինչպես հայտնում են քննչական կոմիտեից, նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ N զորամասի ընթացիկ բավարարման եւ երկարատեւ պահպանման բաժնի բժշկական սարքավորումների եւ տեխնիկայի բաժնից կատարվել են հափշտակություններ։ Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հափշտակությունների եղանակը, դրանց կատարմանն անմիջական մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը, հստակեցվել նրանց դերակատարությունը։

Նախնական տվյալներով՝ ՊՆ N զորամասի պահեստից հափշտակությունները կատարվել են 2015-2017 թվականներին։ Մասնավորապես՝ պաշտոնական փաստաթղթերում կեղծիքներ մտցնելու եղանակով հափշտակվել է ավելի քան 45 մլն. դրամի բժշկական ապրանքատեսականի, դրանց թվում՝ «Հարմոնիկ ուլտրաձայնային էլեկտրադանակի ծայրադիր», «Կավա ֆիլտր» եւ «Թանզիվ բժշկական» անվանումներով նյութական միջոցներ։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ հրամանատարի տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով եւ 375-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ պահեստապետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով եւ 38-375-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու, հնարավոր այլ չարաշահումները, դրանց կատարմանն այլ անձանց հնարավոր առնչությունը պարզելու ուղղությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր