Թրամփը պահանջում է Վենեսուելան դուրս մղի Չինաստանին ու Ռուսաստանին, նավթի հարցում համագործակցի միայն ԱՄՆ-ի հետ․ ABC News          Ի՞նչ է խոստանում 2026 թվականի հունվարը կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար       Կեղծ է. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը՝ ԱԱԾ հրապարակած փաստաթղթի մասին    

06 մար 2018 13:50

Սերժ Սարգսյանը որևէ խոստում չի տվել. «hավակնում դառնալը» և «պետական շահի գերակայությունը» այլ բան են․ տեսանյութ

«Նախ ֆիքսենք մեկ կարևոր հանգամանք, որ ՀՀԿ-ն մինչ այս պահը և մինչև ապրիլ ամիս չի քննարկել և չի քննարկելու Հայաստանի ապագա կառավարության ո՛չ կադրային, հետևաբար նաև վարչապետի անձի, և ո՛չ էլ բովանդակային խնդիրները։ Հետևաբար բոլոր այն քաղաքական ուժերի հայտարարությունները, որ Սերժ Սարգսյանը խոստում տվել է, թե չի տվել, որն է կարևոր՝ անձնական հավակնությունը, թե պետական շահի գերակայությունը, ժամանակավրեպ են»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի գնահատականներին, որ ցանկացած մարդ պետք է իր խոսքի տերը լինի, եթե իր խոսքի տերը չէ, ուրեմն ինքն ընդհանրապես անելիք չունի հասարակության մեջ։

Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանը շատ հստակ ասել է, որ կլինի այնտեղ, որտեղ կպահանջի ՀՀ շահը, անվտանգության մարտահրավերների լուծման համար իր դերակատարումը պետք է ունենա: «Սերժ Սարգսյանն ասել է՝ ես չեմ հավակնում դառնալ։ «Հավակնում դառնալը» և «պետական շահի գերակայությունը» այլ բան են։ Եվ Սերժ Սարգսյանը շատ գործիչներից տարբերվում է նրանով, որ ինքը մշտապես իր անձնական ցանկությունները, հավակնությունները ավելի է ստորադասել, քան պետական շահը»,- հավելեց նա։
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր