ՀՀ-ում ցմшh ազատազրկման դատապարտված Սիրիայի 2 քաղաքացիներ Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիային          Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը վերադարձվել են Հայաստանին, նրանք հատել են Հակարիի կամուրջը       Երևանում՝ շենքի շքամուտքում, 14-ամյա տղան 15-ամյա աղջկա կամքին hակառակ, uեռшկան բնույթի գործողություններ է կատարել նրա նկատմամբ    

06 մար 2018 16:35

Անատոլի Սիդորովը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին՝ «այդքան հիվանդագին» չընդունել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստը

Անատոլի Սիդորովը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին՝ «այդքան հիվանդագին» չընդունել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստը
ՀԱՊԿ Միավորված շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովն այսօր կազմակերպված «ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական անվտանգության հիմնական սպառնալիքները» թեմայով ասուլիսի ժամանակ անդրադարձավ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի խնդրին՝ նշելով, որ, եթե Ռուսաստանն Ադրբեջանին զենք չվաճառի, ապա Ադրբեջանն այլ պետությունից կգնի այն։

«Դուք գնում եք խանութ, ձեր գրպանում գումար կա, իսկ հոգում՝ ինչ-որ բան գնելու ցանկություն, բայց եթե այդ բուտիկում ինչ-որ բան չկա, դուք կգնեք հարևանից։ Նույնը վերաբերում է նաև զենքին։ Այո, եթե Ադրբեջանը զենք չգնի Ռուսաստանից, կգնի այլ պետությունից։ Բայց միևնույն է, ՌԴ ղեկավարությունը հենց այնպես չի ընդունում նման որոշումներ։
Ես հասկանում եմ, որ Հայաստանում ռեակցիան հիվանդագին է, բայց պետք է նաև հասկանալ, որ այդ հարցում դրված նպատակը, միևնույն է, կիրականանա։ Այնպես որ, պետք չէ այդքան հիվանդագին ընդունել այդ գործողությունները ՌԴ-ի կողմից, այն էլ՝ այն դեպքում, երբ Ռուսաստանը չի մոռանում Հայաստանին այդ հարցում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր