ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց, դա աբսուրդ է          Մենք հանդիպելու ենք 2026 թվականին և ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին       Բախվել են «ՎԱԶ 2102»-ը ու ասֆալտով բարձված «FAW» բեռնատարը, կա վիրավոր    

06 մար 2018 21:40

Ազատվում ենք մազերի հետ կապված խնդիրներից՝ մեղրով շամպունի օգնությամբ

Շուկայում վաճառվող միջոցները մեծ քանակով քիմիական նյութեր են պարունակում, որոնք կարող են վնասել մազերին։ Մազերի մասին հոգ տանելու հրաշալի միջոց է մեղրով շամպունը։

Մեղրը կարգավորում է գլխամաշկի pH-ը և պայքարում թեփի դեմ։
Մեղրը հակաբակտերիալ և հակասնկային հատկություններ ունի։
Մեղրը գլխամաշկից չի հեռացնում պաշտպանիչ յուղերը։ Մազերը ժամանակի ընթացքում կդառնան ավելի քիչ յուղոտ։
Մեղրը խոնավեցնում է մազերը։

Դրա օգտագործման արդյունքում մազերը կարող եք հազվադեպ լվանալ։

Ինչպես պատրաստել մեղրով շամպուն. բաղադրիչներ
մեղր
ջուր
մի քանի կաթիլ եթերային յուղ՝ ըստ ցանկության։
1 ճաշի գդալ մեղրը խառնեք 3 ճաշի գդալ ջրի հետ։
Ցանկության դեպքում խառնուրդին 2-3 կաթիլ եթերային յուղ ավելացրեք։

Մի քանի կաթիլ շամպունը քսեք թաց մաշկին, լվացեք։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր