«Հեքիաթ բարի վարչապետի և չար նախարարների մասին». Խնդիրն իրականում չի լուծվել. «Ժողովուրդ»

Բայց իրականում և՛ բնակչության, և՛ բժիշկների շրջանում լուրջ դժգոհություններ հարուցած հարցը չի լուծվել: Վաղ առավոտյան կառավարության օրակարգ մտցվեց որոշման նախագիծ, ըստ որի` դեղատոմսով դեղերի բացթողման կարգը կիրականացվի փուլ առ փուլ: Բայց ընդամենը հետաձգվել է հորմոնային դեղերը դեղատոմսով վաճառելու կարգի կիրառումը: Իսկ մյուս դեղերը՝ հոգեմետ և հակաբիոտիկ, վաճառվելու են դեղատոմսով՝ մարտի 1-ից, երկրորդ փուլով՝ հուլիսի 1-ից, պարտադիր պահանջը կտարածվի բոլոր ներարկվող դեղերի վրա, արդեն հոկտեմբերի 1-ից ամբողջ ուժով օրենսդրական պահանջը կտարածվի դեղերի ողջ ցանկի վրա: Այլ կերպ ասած` խնդիրն իրականում չի լուծվել:
Մեկ փաստ էլ. «Ժողովուրդ» օրաթերթը երեկվա համարում գրել էր, որ դեղերի վաճառքի այս նոր կարգը պարտադրվել է առանց համապատասխան իրավական ակտի, այսինքն՝ ապօրինաբար: Եվ զարմանալին այն է, որ վարչապետը երեկ այդպես էլ չանդրադարձավ այդ կարևոր հանգամանքին` մեղմորեն շրջանցելով լրջագույն խնդիրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: