Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է    

07 մար 2018 14:40

Եթե տենց բան կլինի, ես մանդատս կդնեմ, կգնամ, տղավարի բան եմ ասում․ Մուրադյան. տեսանյութ

Եթե տենց բան կլինի, ես մանդատս կդնեմ, կգնամ, տղավարի բան եմ ասում․ Մուրադյան. տեսանյութԱյսօր ԱԺ արտահերթ նիստի մեկնարկից առաջ նիստերի դահլիճում ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանը, նախ, գրանցվեց պատգամավոր Սեյրան Սարոյանի փոխարեն, հետո՝ իր։ 

Ի՞նչ նպատակով էր գրանցվում ուրիշի փոխարեն, armtimes.com-ի հարցերին պատասխանեց ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը։
 
- Պարոն Մուրադյան, տեսանյութ կա, որ այսօր ԱԺ-ում դուք սկզբում Սեյրան Սարոյանի փոխարեն եք գրանցվել, հետո՝ ձեր, ինչպե՞ս կմեկնաբանեք դա։
- Սարոյան Սեյրանը տեղում նստած է եղել, ես եկել եմ, ո՞նց եղավ, որ ես իրա տեղը քվեարկեցի։
- Չեք քվեարկել, գրանցվել եք նրա փոխարեն։
- Ես եկել եմ, ինքը նստած է եղել, խի Սարոյան Սեյրանը չի կարում իրա տեղը գրանցվի, ես պիտի գրանցվե՞մ, ուշադիր նայեք։ Իզուր տեղը ես չեմ իմանում ովա ասում, եթե կա պատվիրատու, Սեյրանն իրա տեղը քվեարկելա։
- Պարոն Մուրադյան, մենք տեսել ենք տեսանյութը եւ ձեզնից մեկնաբանություն ենք ուզում լսել, որպեսզի օբյեկտիվ կերպով լուսաբանվի հանրությանը։
- Էսօր կնայես էդ վիդեոն, եթե տենց բան կլինի, ես մանդատը կդնեմ կգնամ, տղավարի բան եմ ասում, մարդավարի բան եմ ասում՝ տենց բան չկա։ Ամեն օր մեկը գալիս, ասումա, նարկոտիկի գործով, էս ինչի գործով, ես պատրաստ եմ մանդատից հրաժարվել, ով ձեզ ասելա, ասեք թող ուշադիր նայի։
 
 
(Տեսանյութը՝ Հետքի)

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր