Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք          Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում       Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից    

08 մար 2018 10:30

Պուտինի անուղղակի «ցուցմունքը» Մարտի 1-ի գործով․«Ժամանակ»

Պուտինի անուղղակի «ցուցմունքը» Մարտի 1-ի գործով․«Ժամանակ»«Ժամանակ» թերթը գրում է. «Վլադիմիր Պուտինի` լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված մի քանի հարցազրույցների հիման վրա նկարահանվել է «Աշխարհակարգ-2018» վավերագրական ֆիլմը: Այն արժեքավոր է այն իմաստով, որ Պուտինն անդրադառնում է գլոբալ քաղաքականության կարևոր հարցերին, նաև բացահայտում է իր արժեքային կողմնորոշումները, հետխորհրդային երկրների հանդեպ իր քաղաքականությունը:
Պուտինը մի կարևոր դիտարկում է արել` պնդելով, թե Վաշինգտոնը 2014-ի ուկրաինական իշխանափոխությունից մեկ օր առաջ «կոպիտ և ստորաբար խաբել» է Մոսկվային: Պուտինն անկեղծորեն բացահայտել է նաև ամերիկյան «ստորության» բովանդակությունը. Վաշինգտոնը խնդրել է Մոսկվային օգտագործել իր ազդեցությունը, որպեսզի Յանուկովիչը ցուցարարների դեմ բանակ կամ ուժ չկիրառի և, քանի որ դրանից ընդամենը մեկ օր հետո Ուկրաինայում իշխանափոխություն է եղել, Պուտինը եզրակացնում է` ԱՄՆ-ն իրեն խաբել է:
Պուտինը գուցե ակամայից խոստովանել է, որ իր սատելիտ ռեժիմները պահպանվում են միայն ուժի և բռնության միջոցով: Սակայն Ռուսաստանի գործող նախագահն, ըստ էության, ավելի կարևոր բացահայտում է արել. նա գրեթե բաց տեքստով ակնարկել է, որ հետխորհրդային ռուսամետ ռեժիմները իրենց ժողովրդի դեմ ուժ են կիրառում Մոսկվայի «դաբրոյով»:
Պուտինի այս բացահայտումների ֆոնին ժամացույցի սլաքները տաս տարով հետ տանենք և վերադառնանք Հայաստան: Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի արյունոտ իրադարձություններից երկու օր առաջ, փաստորեն, Մոսկվա էր գնացել` բանակը ժողովրդի դեմ օգտագործելու «դաբրոն» ստանալու նպատակով: Լևոն Տեր-Պետրոսյանի շարժումը համաժողովրդական էր, սակայն, մեծ հաշվով, գործում էր, այսպես կոչված, ռուսական դաշտում, ինչի հետևանքով չուներ միջազգային աջակցություն: Հենց այդ պատճառով Հայաստանում Պուտինը չի բախվել ամերիկյան «ստորության» հետ և ճիշտ հակառակը` Քոչարյանը Պուտինից ստացել է ցուցարարներին գնդակահարելու քարտ-բլանշ:
Ներկայումս Հայաստանում իրադարձություններն այնպես են զարգանում, որ գուցե Ռոբերտ Քոչարյանը առաջիկայում ցուցմունք տա Մարտի 1-ի գործով: Չի էլ բացառվում, որ այդ պարագայում բոլորը տեղեկանան Պուտինի քաղաքականության ավելի «նուրբ» դրվագների մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր