«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

08 մար 2018 16:20

Անվճար նվերներ՝ մարտի 8-ի կապակցությամբ․ խորհուրդներ տղամարդկանց

 Անվճար նվերներ՝ մարտի 8-ի կապակցությամբ․ խորհուրդներ տղամարդկանց
Մարտի 8-ին տղամարդիկ խուճապի են մատնվում։ Նրանք անհանգստանում են, որ ստիպված կլինեն կանանց տոնի կապակցությամբ մեծ գումարներ ծախսել։ Իսկ ինչ անել, եթե գումար չունեն կամ չեն ցանկանում ծախսել։

Ահա մի քանի խորհուրդ անվճար նվերների մասին։
Ինքներդ ձեզ մատուցեք՝ իբրեւ նվեր։ Կարող եք կարմիր ժապավենով կապել ձեզ, թղթի վրա գրել՝ ես քո նվերն եմ ու այդպիսի անակնկալ մատուցել ձեր սիրելիին։ Անակնկալը հաստատ կստացվի։

Երկրորդ նվերը, որ կարող եք մատուցել, ամուսնության առաջարկությունն է։ Սակայն հազար անգամ մտածեք՝ նախքան նման քայլի գնալը։
Երրորդ՝ ամենապրակտիկ նվերը ձեր ձեռքով պատրաստված համեղ ուտեստը կլինի։ Առանձնապես գումարներ չի պահանջի, սակայն անչափ դուր կգա թե սիրելիին, թե օրինակ, մայրիկին կամ քրոջը։

Չորրորդ տարբերակը այնպիսի կանանց դուր կգա, ովքեր հասարակայնություն սիրում են։ Կարող եք հասարակայնորեն սեր խոստովանել՝ ռադիոհաղորդման միջոցով, կամ բարձրախոսով՝ պատուհանի տակ եւ այլն։

Սա այնպիսի կանանց համար է, ովքեր ուշադրությունից բողոքում են ու սիրում են ձեզ անընդհատ զանգահարել։ 10 րոպեն մեկ կարող եք սիրային հաղորդագրություն ուղարկել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր