Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի       Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա    

08 մար 2018 17:05

Գորիսը տուրիստական մեծ ներուժ ունի. Վարչապետ

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում 2018թ. նախատեսվում է իրականացնել 54 մշակութային միջոցառում։ Այդ մասին Գորիսում կայացած խորհրդակցությանը վարչապետին զեկուցել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

Ըստ նախարարի, միջոցառումները կմեկնարկեն հուլիսի 7-8-ին և կշարունակվեն մինչև ուշ աշուն: ԱՊՀ երկրներից ներկա կլինեն շուրջ 250 արտիստներ, նախատեսվում է պաշտոնական նախարարական պատվիրակությունների մասնակցություն: Հյուրեր կլինեն նաև հարևան, ինչպես նաև այլ երկրներից:

Արմեն Ամիրյանի խոսքով՝ ծրագրում ներառված են նաև մնայուն միջոցառումներ՝ ԱՊՀ երկրների երիտասարդ քանդակագործների սիմպոզիումը, որի շրջանակում ստեղծվելու է 22 քանդակ, որոնք մնալու են Գորիսում, Սերո Խանզադյանի թանգարանի բացումը, գրախանութ-սրճարանի բացումը և այլն:
 
Վարչապետը, ողջունելով կատարված աշխատանքը, ընդգծել է, որ միջոցառումները պետք է համահունչ լինեն Գորիս քաղաքի կոլորիտին և միջավայրին:
 
«Գորիսը տուրիստական մեծ ներուժ ունի. սիրուն, ճիշտ կազմակերպված քաղաք է, և հիմնական նպատակը պետք է լինի, որպեսզի իրականացվելիք միջոցառումները ոչ թե մեկանգամյա կամ մի քանի օրվա էֆեկտ ունենան, այլ հետագայում էլ ապահովեն Գորիսի զբոսաշրջային գրավչությունը», - ասել է Կարեն Կարապետյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր