Սամվել Ալեքսանյանն ուզում է եղբորորդուն Երևանի քաղաքապետ դարձնել․ «Հրապարակ»

Ծրագրվում է, որ Արտակ Ալեքսանյանը մինչ քաղաքապետ «դառնալը» կզբաղեցնի Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի պաշտոնը, որը եւս Լֆիկի կադրն է, նախկինում Մալաթիայի թաղապետ է աշխատել: «Նյու-Բզեժինսկի» Սամվել Ալեքսանյանի մտքում Դավիթ Օհանյանը պետք է զբաղեցնի փոխնախարարի պաշտոն` որեւէ նախարարությունում, կամ էլ դառնա Շենգավիթի թաղապետ (Լիմինդրովիչը վաղուց է աչք դրել իր ընտրատարածքի մաս դարձած թաղի վրա), իսկ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ կդառնա Արտակ Ալեքսանյանի տեղակալ, վարչական շրջանի կադաստրի պետի որդի Վալերի Մանվելյանը:
Իսկ ինչո՞ւ ոչ փոխթաղապետ, Կորյուն Նահապետյանի որդի Արթուրը՝ հարցինք թաղապետարանի մեր աղբյուրին: «Պարոն Ալեքսանյանն առանձնապես ոգեւորված չէ Կորյունի որդու տարբերակով, համ էլ Մանվելյանենք պապոնց-պապ իրենց հարեւանն ու հարազատն են»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։