ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

06 հուն 2018 13:29

Այս պահից սկսած ՀՀԿ-ն այլեւս մեծամասնություն չէ.Սամվել Ալեքսանյանը ևս լքեց ՀՀԿ խմբակցությունը

Այս պահից սկսած ՀՀԿ-ն այլեւս մեծամասնություն չէ.Սամվել Ալեքսանյանը ևս լքեց ՀՀԿ խմբակցությունըՔիչ առաջ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը եւս դուրս եկավ ՀՀԿ խմբակցությունից: Նա անկուսակցական է:
Րոպեներ առաջ Ալեքսանյանն իր որոշման մասին տեղյակ է պահել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին: 
Սամվել Ալեքսանյանը 6-րդ պատգամավորն է, որ լքում է ՀՀԿ խմբակցությունը: Մինչ այս խմբակցությունից դուրս էին եկել Ֆելքիս Ցոլակյանը, Արտակ Սարգսյանը, Արթուր Գեւորգյանը, Շիրակ Թորոսյանը եւ Արման Սահակյանը: Այս պահին ՀՀԿ-ում մնացել է 52 պատգամավոր: Այս պահից սկսած ՀՀԿ-ն այլեւս մեծամասնություն չէ: ԱԺ-ում կա 53 պատգամավոր, ովքեր այլ խմբակցությունից են կամ հայտարարել են, որ գործելու են ազատ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր