Փետրվարի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հնարավոր է` հայ-իրանական համատեղ զnրավարժություններ ապագայում ևս տեղի ունենան       Ադրբեջանը Մարտունիում քանդել է Հայրենական մեծ պшտերազմի և Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին նվիրված հուշահամալիրը    

09 մար 2018 18:35

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի երկրների դեսպանների հետ

 
Մարտի 9-ին Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Հայաստանում հավատարմագրված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ, ասոցացված և դիտորդ պետությունների դեսպանների հետ:

Հանդիպման ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դեսպաններին տեղեկացրեց Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի, կանոնադրական մյուս մարմինների նիստերի և հարակից միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին:
Էդվարդ Նալբանդյանը դեսպաններին ներկայացրեց գագաթաժողովի կարգախոս՝ «Ապրել միասին»-ի ընտրությունը, երևանյան գագաթաժողովին ընդունվելիք նույնանուն պակտի մշակման գործընթացը։

Հանդիպման օրակարգում էին նաև Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի շրջանակներում նախատեսվող Տնտեսական ֆորումի կազմակերպումը, Երևանի կենտրոնում տեղակայվելիք Ֆրանկոֆոնիայի ավանում անդամ երկրների ներկայացվածության հարցերը:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը պատասխանեց Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի անցկացմանն առնչվող դեսպանների հարցերին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր