ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

10 մար 2018 10:15

Գեներալ Սեյրանը մեկնում է ԱՄՆ՝ շրջագայելու. Մանվել Գրիգորյանին վիզա չե՞ն տվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գեներալ Սեյրանը կնոջ եւ մոր հետ պատրաստվում է մեկնել ԱՄՆ՝ շրջագայելու, բայց հիմնականում՝ բուժման: Իսրայելի Մեռյալ ծովում բուժված գեներալն այլեւս վստահություն չունի իսրայելյան բժշկության նկատմամբ, ժամանակ առաջ Ռուսաստանում, Չինաստանում էր անցնցում բուժումը, հիմա որոշել է փորձարկել ամերիկյանը:
 
Նրա հետ պետք է ԱՄՆ մեկներ նաեւ իր անբաժան կես գեներալ Մանվելը, սակայն վեջին պահին փոշմանել ու չի դիմել ԱՄՆ դեսպանատուն: Կարո՞ղ է մերժել են վիզան, չեք ասում՝ հարցրինք մենք: «Ոչ, ինքը չցանկացավ, առջեւում Երկրապահի օրն է, դրան է պարտասվում»: Սարոյանն էլ սպասում է՝ Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրի, նոր մեկնի ԱՄՆ»: 

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր